Արտաքին 2 տարի առաջ - 20:20 14-12-2023

Թուրքիայի ԱԳ նախարարը դժգոհել է հայկական սփյուռքի գործունեությունից

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը։

Ֆիդանը հայտնել է, որ Բայրամովի հետ քննարկված թեմաների շարքում են եղել նաև Հարավային Կովկասին վերաբերող հարցերը։ Նա ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «տարածաշրջանում խաղաղության համար պատմական հնարավորություն է ստեղծվել»։

Միևնույն ժամանակ Թուրքիայի արտգործնախարարը դժգոհել է հայկական սփյուռքից.

«Ներկայում այդ հնարավորությունը զգալիորեն աճել է։ Բոլոր կողմերը պետք է ձգտեն խաղաղության և կայունության։ Ցավոք, Արևմուտքի հայկական սփյուռքը օգտագործում էհայ ժողովրդին և որոշ երկրների տրամադրում Ադրբեջանի դեմ»,- ասել է Ֆիդանը:

Վերջինս հավելել է, որ ավելի լավ է դա անելու փոխարեն հայ ժողովուրդն իր էներգիան ծախսի հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատելու վրա։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան