Արտաքին 2 տարի առաջ - 18:41 01-12-2023

Էրդողանը ներդրումներ է փնտրում Ծոցի երկրներում

Թուրքիայի տրանսպորտի նախագահ Աբդուլքադիր Ուրարօղլուն ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալության հետ զրույցում խոսել է Թուրքիայի օրակարգում գտնվող ճանապարհային կապուղիների ստեղծման գործընթացների մասին: Այս գրում է Ermenihaber-ը։

Նա մասնավորապես նշել է, որ Թուրքիան այս պահին պլանավորում է կյանքի կոչել «Զարգացման ճանապարհ»-ը, որով Իրաքից Թուրքիա հասնող երկաթուղային և ցամաքային կապուղին Ստամբուլի Բողազիչի շրջանով Ասիան կապելու է Եվրոպայի հետ:
Նա նշել է, որ Հիշյալ ճանապարհային ցանցի կառուցման համար առաջին փուլում անհրաժեշտ է 8-10 մլրդ դոլարի ներդրում, որն էլ հետագայում հասնելու է մինչև շուրջ 20 մլրդ դոլարի:

Իսկ միայն Բողազիչի երկաթուղային կապի կառուցման համար պահանջվելու է 3-3.5 մլրդ դոլար:

Թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հիշյալ ծրագրերի կյանքի կոչման նպատակով Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձելու է ներդրումային ծրագրերի շուրջ համաձայնություններ ձեռք բերել առաջիկա շաբաթվա ընթացքում Կատար իրականացվելիք այցի ընթացքում:

Ներդրումների տեսանկյունից թեկնածու երկրիր է հանդիսանում նաև Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ): Նշվում է, որ ԱՄԷ-ն վաղուց է հետաքրքված Թուրքիայի լոգիստիկայի, էլեկտրաէներգիայի, տուրիզմի և գյուղատնտեսության ոլորտներում ներդրումների կատարմամբ:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»