Ներքին 2 տարի առաջ - 22:23 22-01-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը ելույթ է ունեցել Ծոցի շրջանի եկեղեցիների խորհրդի համագումարին

Արամ Ա Վեհափառ Հայրապետի խոսքը՝ Ծոցի շրջանի եկեղեցիների խորհրդի համագումարին․

«Ապու Տապի այցելութեան իր առաջին օրը՝ Երկուշաբթի, 22 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իր խօսքը ուղղեց Ապու Տապիի մէջ գումարուող Ծոցի շրջանի եկեղեցիներու խորհուրդի համագումարին: Համագումարի կեդրոնավայրին մէջ պաշտօնական ընդունելութենէ ետք, Ծոցի եկեղեցիներու խորհուրդի ատենապետ Մակարիոս Արքեպիսկոպոսը ողջունեց Վեհափառ Հայրապետին այցելութիւնը: Ան ըսաւ, թէ Վեհափառ Հայրապետը աւելի քան 50 տարիներ ո՛չ միայն մաս կազմած է միջ-եկեղեցական շարժումին, այլեւ ղեկավարի ու առաջնորդողի դեր ունեցած է եւ ունի մինչեւ այսօր: Ուստի, այս համագումարին իր ներկայութիւնը մեզի համար ներշնչումի աղբիւր է: Ուրախ ենք, որ հակառակ իր բազմազբաղ ժամանակացոյցին, ընդառաջեց մեր հրաւէրին, ըսաւ Արքեպիսկոպոսը:

Իր խօսքին մէջ Նորին Սրբութիւնը հինգ կէտերու մէջ ամփոփեց միջ-եկեղեցական շարժումին իմաստն ու նպատակը։ Ան ըսաւ, որ միջ-եկեղեցական շարժումը ո՛չ միայն եկեղեցւոյ միութեան ուղղուած շարժում մըն է, այլ նաեւ այդ նպատակը իրագործելու համար եկեղեցիներու փոխադարձ օգնութեան եւ գործակցութեան հրաւէր է: Այս ծիրէն ներս Նորին Ս. Օծութիւնը ըսաւ, թէ միջ-եկեղեցական շարժումը նկատի պէտք է ունենայ իր միջավայրը, ներկայ աշխարհի տագնապներն ու մարտահրաւէրները: Իր խօսքի երկրորդ բաժնին մէջ Հայրապետը խօսելով Միջին Արեւելքի մասին՝ ըսաւ, թէ գործակցութիւնը եկեղեցիներու միջեւ հրամայական է, յատկապէս ներկայ տագնապալից ժամանակներուն, ինչպէս նաեւ քրիստոնեայ-իսլամ երկխօսութիւնը, որ տեսական երեւոյթ չէ, այլ գոյութենական իրողութիւն է:

Վեհափառ Հայրապետին խօսքէն ետք, Արքեպիսկոպոս Մակարիոս իր ջերմ շնորհակալութիւնը յայտնեց եւ յուշանուէր մը յանձնեց խորհուրդին անունով: Յայտնենք, որ յիշեալ հանդիպումին Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Արաբական Միացեալ Էմիրութիւններու, Քաթարի Եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան, Քուէյթի Եւ Շրջակայից Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Պետրոս Ծ. Վրդ. Մանուէլեան եւ Արժ. Տ. Արամ Աւ. Քհն. Տէյիրմէնճեան:

Յիշենք, որ նոյն օրը առաւօտեան, Վեհափառ Հայրապետը իր պատուիրակութեան հետ միասին, որուն մաս կազմեցին Ազգային Կեդրոնական Վարչութեան Քաղաքական Ժողովի համա-ատենապետը եւ թեմի ազգային Երեսփոխանական Ժողովի ու ազգային վարչութեան անդամները, այցելեցին Շէյխ Զայէտի մեծ մզկիթը, ուր դիմաւորուեցաւ ընդհանուր տնօրէնին կողմէ, որ բարի գալուստ մաղթեց Նորին Սրբութեան եւ անդրադարձաւ կեդրոնի գործունէութեան մասին:

Վեհափառ Հայրապետը գնահատեց կեդրոնին գործունէութիւնը՝ յայտնելով, որ ինք նախօրոք այցելութիւն տուած է յիշեալ մզկիթին: Յատուկ կարգադրութեամբ կայացաւ Նորին Ս. Օծութեան եւ իրեն ընկերացող պատուիրակութեան շրջագայումը մզկիթի համալիրէն ներս, ուր մօտէն ծանօթացան կեդրոնին կրօնական-մշակութային առաքելութեան ու գործունէութեան: Նշենք, որ Ճերմակ մզկիթը Արաբական Միացեալ Էմիրութեանց մշակութային եւ միջ-կրօնական երկխօսութեան կարեւոր կեդրոն մըն է, ուր մնայուն կերպով պետական-պաշտօնական հիւրեր կ՚այցելեն»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին