Արտաքին 2 տարի առաջ - 16:28 01-12-2023

Պուտինի բազմազավակության կոչը հայտնվել է թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում

Թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել բնակչությանն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ բազմազավակության վերաբերյալ կոչը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Մեր երկրում ապրող ազգերից շատերը, փառք Աստծո, պահպանում են ամուր ընտանիքի ավանդույթը, որտեղ մեծանում են չորս, հինգ և ավելի երեխաներ։ Հիշենք, որ մեր տատիկներից շատերը յոթ-ութ երեխա են ունեցել։ Պահպանենք ու վերակենդանացնենք այս հրաշալի ավանդույթները։ Շատ երեխաներ և մեծ ընտանիք ունենալը պետք է դառնա նորմալ երևույթ, ապրելակերպ Ռուսաստանի բոլոր ժողովուրդների համար»,- նշել է Պուտինը։

Պուտինը ընդգծել է, որ ընտանիքը ոչ միայն պետության և հասարակության հիմքն է, այլև «բարոյականության աղբյուրը»։
«Ռուսաստանի ժողովրդի փրկությունն ու մեծացումը մեր խնդիրն է առաջիկա տասնամյակների համար։ Կասեմ ավելին. սա ռուսական աշխարհի, հավերժական Ռուսաստանի ապագան է», նշել է նա։

Թուրքական ԶԼՄ-ների ուշադրությունը գրավել է Պուտինի խոսքերի այն հատվածը, որտեղ նա նշել է, որ ընտանիքում 3-4 երեխայի առկայությունն անգամ դեռ չի համարվում բազմազավակություն։

Ուշագրավ է, որ «T24» թուրքական լրատվամիջոցի սյունակագիր Հասան Աքսայի դիտարկմամբ՝ վերջին տարիներին Ռուսաստանի ամենագլխավոր խնդիրներից մեկը դեմոգրաֆիական անմխիթար պատկերն է։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»