Արտաքին 2 տարի առաջ - 21:10 30-11-2023

Ուկրաինայի նախագահը կրկին այցելել է առաջնագիծ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հերթական անգամ այցելել է ռազմաճակատ՝ այս անգամ Խարկովի մարզի Կուպյանսկ քաղաքի մերձակայքում։ Այս մասին տեղեկացնում են ուկրաինական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ ռազմական գործողություններն այս շրջանում վերջին շաբաթներին զգալիորեն ակտիվացել են, ռուսական զորքերը որոշակի առաջխաղացում են արձանագրել։ Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ Զելենսկին այցելել է առաջնագծում գտնվող հրամանատարական կետերից մեկը, շփվել է զինվորականների հետ։

Նշվում է, որ Ուկրաինայի նախագահին ուղեկցել է երկրի ցամաքային զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին։

«Ես ձեզ հաղթանակ և տոկունություն եմ մաղթում, հորդորում եմ չկորցնել նախաձեռնությունը, պաշտպանել Խարկովի մարզը, Կուպյանսկը, յուրաքանչյուր գյուղ, մեր հողի յուրաքանչյուր մետրը», - հավելել է Զելենսկին։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»

Ձեզ գուցե հետաքրքրի