Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 13:20 30-11-2023

Իսրայելը համաձայնել է երկարաձգել զինադադարը

Իսրայելը ՀԱՄԱՍ-ի հետ սահմանված հրադադարի ժամկետի ավարտից 15 րոպե անց հայտնել է, որ համաձայնել է դրա ժամկետը ևս 1 օրով երկարաձգել։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

«Հաշվի առնելով միջնորդների ջանքերը՝ շարունակել առևանգվածներին ազատ արձակելու գործընթացը և համաձայնագրի պայմանների համաձայն՝ հրադադարը կշարունակվի»,- հայտնել են Իսրայելի կառավարությունից։

ՀԱՄԱՍ-ի զինյալները պատերազմող կողմերի միջև զինադադարի վեցերորդ օրը, ազատ արձակեցին 16 պատանդի, մինչդեռ բանակցողները աշխատում էին երկարաձգել զինադադարը։

Թաիլանդի չորս քաղաքացիների հետ միասին ազատ են արձակվել 5 իսրայելցի կին, երեք երեխա և երկու երիտասարդ։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ն ազատել էր երկու ռուս իսրայելուհիների՝ 50 և 73 տարեկան: Հինգշաբթի վաղ առավոտյան Իսրայելն իր բանտերից ազատ արձակեց 30 պաղեստինցիների, այդ թվում՝ հայտնի ակտիվիստ Ահեդ Թամինին:

Զինադադարի ավարտից ժամեր առաջ Համասը նշել էր, որ հրադադարը կրկին երկարաձգելու Իսրայելի առաջարկներն անբավարար են։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո