Արտաքին 1 տարի առաջ - 08:47 24-06-2025

Թրամփը հայտարարում է՝ Իրանն ու Իսրայելը համաձայնել են հրադադարին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան սոցիալական ցանցերում գրառմամբ հայտարարել է Իսրայելի և Իրանի միջև այսպես կոչված «լիակատար և ամբողջական» զինադադարի մասին, և հույս հայտնել, որ այն կդառնա մշտական: Նախագահը նշել է, որ զինադադարը ուժի մեջ կմտնի մոտավորապես վեց ժամից։

«Իսրայելի և Իրանի միջև լիովին համաձայնեցված է, որ կլինի լիակատար և ամբողջական զինադադար (մոտավորապես 6 ժամից, երբ Իսրայելն ու Իրանը կավարտեն իրենց վերջնական առաքելությունները), 12 ժամով, որից հետո պատերազմը կհամարվի ավարտված», - գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։

Ո՛չ Իրանը, ո՛չ էլ Իսրայելը որևէ մեկնաբանություն չեն արել սպասվող զինադադարի վերաբերյալ: Նախագահի գրառման համաձայն՝ զինադադարը կգործի փուլ առ փուլ՝ հաջորդ 24 ժամվա ընթացքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան