Արտաքին 2 տարի առաջ - 17:58 30-11-2023

Գերմանիայի նախագահը կես ժամ սպասեցրել են Կատարի օդանավակայանում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը մոտ կես ժամ ինքնաթիռի տրապի վերեւում սպասել է Կատարի էմիրին, որի հետ հանդիպման համար նա ժամանել է Դոհա։ Այս մասին տեղեկացրել է Bild պարբերականը։

Թերթի տվյալներով՝ Շթայնմայերը Դոհա է հասել չորեքշաբթի առավոտյան՝ հանդիպելու եւ բանակցելու համար Կատարի էմիր, շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանիի հետ։

«Էմիրը» հավանաբար, պատրաստ չի [եղել] ընդունել Շթայնմայերին վայրէջքից հետո»,- գրել է թերթը՝ նշելով, որ նախագահը սպասել է շեյխին «դժգոհ դեմքով եւ ձեռքերը ծալած»։

Թերթը նշել է, որ ի պատասխան գերմանական կողմի հարցման տեղեկացրել են, որ «նախագահը պետք է թեյ խմեր օդանավակայանում՝ ժամանակը սպանելու համար», ինչը «Շթայնմայերը, հավանաբար, անել չի ցանկացել՝ նախընտրելով դրա փոխարեն սպասել տրապի վերեւում մոտ կես ժամ 30 աստիճան շոգին։

Bild-ը նշել է, որ Կատարի էմիրը հանդես է գալիս որպես կարեւոր միջնորդ ՀԱՄԱՍ-ի հետ իսրայելցի պատանդների ազատման բանակցություններում։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»