Ներքին 2 տարի առաջ - 22:29 15-11-2023

Երեխայիս ծնվելուց կես ժամ հետո Ստեփանակերտում փոխհրաձգություն սկսվեց․ արցախցի կին

Արցախյան վերջին՝ մեկօրյա պատերազմը հատկապես դաժան ու ծանր էր ծննդաբերության վերջին փուլում գտվող կանանց համար, որովհետև շրջափակված Ստեփանակերտը ռմբակոծում էին, այդ թվում՝ ծննդատան ու մյուս հիվանդանոցների մոտակայքը։ Պայթյունների ու ռմբակոծությունների տակ Արցախի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում» կանայք ծննդաբերում էին։

Oragir.News-ը կապ է հաստատել նրանցից մեկի հետ, ում անունն իր իսկ խնդրանքով չենք հրապարում։ Փոքրիկը պետք է սեպտեմբերի 22-ին ծնվեր՝ կեսարյան հատումով, բայց շուտ ծնվեց։ Մեր զրուցակիցը ստիպված էր այդ կարգավիճակով, մեկ անչափահաս երեխայի ձեռքից բռնած պայթյունների տակ նկուղից նկուղ տեղափոխվել։

Մեր զրուցակիցը հիշում է․ «Ամեն ուժեղ ձայնից ինձ թվում էր, թե առաջնագծում գտնվող իմ եղբայրների ու հարազատների կյանքի թելը կտրվեց։ Ինձ շատ վատ էի զգում։ Ամսի 19-ին զգացի, որ արդեն ծննդաբերական ցավեր ունեմ, բայց դիմացա, ու չասացի ոչ մեկին, որովհետև վախենում էի ռմբակոծությունների տակով հիվանդանոց գնալուց։ Հանգստացնող դեղ խմեցի ու ինձ համոզում էի, որ ցավեր չունեմ ու այդպես 2 օր մնացի»։

Մեր զրուցակիցը հիվանդանոց գնաց սեպտեմբերի 20-ի գիշեր, պարզվեց, որ ռիսկային է եղել տանը մնալը։ Փոքրիկ տղան սեպտեմբերի 21-ի առավոտյան ծնվեց․ «Երեխայի ծնվելուց կես ժամ հետո Ստեփանակերտի արվարձաններից մեկում փոխհրաձգություն սկսվեց, ու ինձ պատուհանների տակից միջանցք հանեցին, որ պատուհանի կոտրվող ապակիներն իմ վրա չթափվեն։ Այդ պահին ես անշարժ էի, խուճապ էր, երեխայիս տեղը չգիտեի, բոլորն իրենց երեխաներին գրկած փախչում էին, միայն ես էի անշարժ պառկած»։

Մեկ օր անց մեր զրուցակիցն արդեն հասկացավ, որ Արցախից դուրս են գալու։

Երեխան որևէ բուժզննում չանցնելով դուրս են գրվել․ «Առաջարկեցին՝ ամուսնուս սովորեցնեն, որ կարերս քանդի, բայց չհամաձայնեց: Ինձ ահավոր խանգարում էին, սարսափելի ցավերով եմ եկել Հայաստան։ 22 ժամ Ստեփանակերտից մինչև Կոռնիձոր ենք եկել, ճանապարհին որևէ բան հնարավոր չէր անել, անգամ զուգարան գնալ»։

Արցախցի կինն ու ամուսինն իրենց տղայի ծննդյան օրերը հաշվում էին, բայց իրենց պատկերացրածի նման չուրախացան, որովհետև պատերազմ էր, գաղթ, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ կային։

«Ես հիվանդանոցում 2 օր եմ մնացել, դուրս գալուց հետո իմ ջահել ամուսինը, եղբայրները, իմ ծնողները 10 տարով մեծացել էին»։

Մեր զրուցակիցը ստեփանակերտցի է, հղիության վերջին փուլում պառկած էր։ Ծննդաբերությունից հետո միայն մի ցանկություն ուներ՝ քայլել սիրելի քաղաքով։ Չհաջողվեց։

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը

Ձեզ գուցե հետաքրքրի