Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 09:39 25-11-2023

Հայաստանում սկսել է քաղաքական նոր շարժում․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում սկսել է քաղաքական նոր շարժում, որը կոչվում է «Զանգ»: Շարժման նպատակը, ինչպես տեղեկանում ենք համանուն ֆեյսբուքյան էջից, «քաղաքացիների միջև 5 հիմնական սկզբունքի շուրջ համաձայնություն կայացնելն ու նոր որակներով Հատուկ պետություն ստեղծելն է»:

«Զանգը» խնդիր է դնում հասնել իշխանափոխության՝ դրա համար կիրառելով տարբեր գործիքներ ու միջոցներ: Մեր տեղեկություններով, արդեն այսօր նրանք որոշակի գործողություններ են սկսելու մայրաքաղաքում:

«Զանգի» ստեղծման ակունքներում առաջին հերթին մարդիկ են, որոնք դուրս են եկել «ՔՈ» կուսակցությունից՝ Միքայել Նահապետյանը, Սուրեն Սահակյանը և այլն:

«Փաստ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, շարժումն ունի արևմտյան «թեքում»: Մեր տեղեկություններով, արևմտյան (ի մասնավորի՝ ամերիկյան) համապատասխան կենտրոնները, հասկանալով, որ Հայաստանում բոլորը հոգնել են ստեղծված վիճակից, առաջացել է փակուղի, այլընտրանք են փնտրում և, ըստ այդմ, համակողմանի աջակցություն են ցուցաբերում այս շարժմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։