Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:04 25-11-2023

Անվտանգության ուժեղացված ռեժիմ՝ խորհրդարանում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Խորհրդարանական ընդդիմությունը երեկ լսումներ էր կազմակերպել «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, որով նախատեսվում է քրեական ծանր պատիժ սահմանել բոլոր այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք Արցախը կճանաչեն Ադրբեջանի կազմում։ Եվ այս առթիվ խորհրդարան էին հրավիրել ավելի քան հարյուր մարդու՝ հասարակական-քաղաքական տարբեր խմբերի, Արցախի ներկայացուցիչներ, նախկին դիվանագետներ, իրավաբաններ եւ այլն։ Լսումների պատճառով խորհրդարանում անվտանգության ուժեղացված ռեժիմ է գործել՝ ասես խորհրդարան են մուտք գործել պոտենցիալ տեռորիստներ։

ԱԺ մուտք գործելիս մանրակրկիտ զննել են բոլոր հյուրերին, լսումների մասնակիցների բջջային հեռախոսներն են անցկացրել սկաներ սարքի միջով: Որպես կանոն, խորհրդարանի այցելուների եւ աշխատակազմի միայն պայուսակներն են անցկացնում սկաների միջով, ինչպես նաեւ պարտադրում են հեռախոսները «քնած» ռեժիմից ակտիվացնել` ցուցադրել էկրանը, որ հավաստիանան` մուլյաժ չէ: Ինչ-որ տխմար կարծում է, որ հեռախոսի մուլյաժի ներքո կարող են պայթուցիկ սարք տեղափոխել խորհրդարան․ այս ստուգումը դրան է ուղղված: Լսումների ողջ ընթացքում էլ ԱԺ շենքում անվտանգության բազում աշխատակիցներ են եղել։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։