Ներքին 2 տարի առաջ - 19:33 23-11-2023

ՆԳՆ Փրկարար ծառայությունը ձմռանն ընդառաջ շարային ստուգատես է անցկացնում

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունում ձմեռային սեզոնին ընդառաջ տեղի ունեցավ շարային ստուգատես։ Հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայության մամուլի ծառայությունից։

Ստուգատեսն անցկացնում էր ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Դավիթ Սարգսյանը։

Շարային ստուգատեսին մասնակցում էին Երևան քաղաքի փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ներկայացված էին հրշեջ-փրկարարական տեխնիկան, փրկարարական գույք-սարքավորումները։

ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա․ Կիրակոսյանի շարային ստուգատեսին պատրաստ լինելու վերաբերյալ զեկույցին հաջորդեց անձնակազմի ընդհանուր պատրաստվածության ստուգումը։

Ծառայության տնօրենի տեղակալը մանրամասն ստուգեց ծառայողների պատշաճ արտաքին տեսքը, ծառայողական համազգեստի կրման կանոնների համապատասխանությունը, անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը։

Ձմեռային սեզոնով պայմանավորված՝ միջոցառման ընթացքում առավել ուշադրություն դարձվեց հրշեջ-փրկարարական ավտոմեքենաների տեխնիկական վիճակին․ ստուգվեց վերջիններիս հագեցվածությունը, գույք-սարքավորումների առկայությունը և սարքինությունը։

Ամփոփելով արդյունքները՝ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Դավիթ Սարգսյանը բարձր գնահատեց անձնակազմի պատրաստվածությունը, միևնույն ժամանակ մատնանշեց առկա խնդիրները, ստորաբաժանումների ղեկավարներին հրահանգավորեց՝ տալով ցուցումներ և հանձնարարականներ։

Ստուգատեսի ավարտին հրշեջ մեքենաները շարահրապարակից երթով մեկնեցին ծառայության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում