Ներքին 5 օր առաջ - 09:50 18-11-2026

«Գազպրոմ Արմենիա»-ն ավարտել է ձմռանն ընդառաջ նախատեսված աշխատանքները

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2026թ․ արտադրական ծրագրերով նախատեսված պլանային պրոֆիլակտիկ և նորոգման աշխատանքներն իրականացվել են ամբողջական ծավալով և հաստատված ժամանակացույցի համաձայն, հանրապետության գազամատակարարման համակարգը պատրաստ է աշուն-ձմեռ 2026–2027 թթ. ժամանակահատվածին։ Այս մասին հայտնում է ընկերությունը։

«Ամբողջական ծավալով ավարտված են «Ղազախ-Երևան» 700 մմ տրամագծով մայրուղային գազատարի և «Մարալիկ-Կարմրաշեն» 500 մմ տրամագծով մայրուղային գազատարի կապիտալ նորոգման աշխատանքները: Իրականացվել է հակակոռոզիոն մեկուսիչ ծածկույթի փոխարինում և հատվածների նորոգում՝ խողովակների փոխարինմամբ։

Մայրուղային գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 37 կմ։

րականացվել է թվով 6 փականային հանգույցների կապիտալ նորոգում՝ «Մեղրի-Քաջարան», «Ղազախ-Երևան», «Սևան-Ջրաբեր», «Վանաձոր-Ալավերդի» և «Մարալիկ-Կարմրաշեն» մայրուղային գազատարների վրա։

Ներկայում ընթանում են նշված փականային հանգույցներում հեռակառավարման համակարգերի ներդրման աշխատանքներ։
Ավարտված են «Վանաձոր-1», «Արարատ», «Մեղրուտ», «Սարուխան» և «Այգուտ» գազաբաշխիչ կայանների տեխնոլոգիական սարքավորումների համալիր նորոգման աշխատանքները։

Աբովյանի ԳՍՊԿ-ում բնական գազի ներմղման աշխատանքներն ավարտվել են հաստատված ժամանակացույցի համաձայն։

Անհրաժեշտ ծավալով պահեստավորված գազի օպերատիվ պաշարը ձմեռային ժամանակահատվածում պիկային անհավասարությունների պայմաններում հուսալի և անխափան գազամատակարարման ապահովման հիմնական գործոններից է։

Իրականացվել է գազաբաշխիչ ցանցի միջին և ցածր ճնշման գազատարների կապիտալ նորոգում Երևան քաղաքում, ինչպես նաև Շիրակի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Սյունիքի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու և Տավուշի մարզերի ավելի քան 40 բնակավայրերում։ Գազատարների նորոգված հատվածների ընդհանուր երկարությունը կազմել է շուրջ 173 կմ։

Հայաստանի ամբողջ տարածքում 2026թ․ ընթացքում իրականացվել է նաև թվով 200 ՊԳԿԿ-ների կապիտալ նորոգում (փոխարինում)։

Ըստ հաստատված ժամանակացույցերի՝ գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղերի (ԳԳՄ) մասնագետների կողմից կատարվել է շուրջ 810 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների գործիքային ստուգում։

Ստացված տվյալների հիման վրա «Ինժեներատեխնիկական կենտրոն» մասնաճյուղի Ախտորոշիչ հետազոտման ծառայությունն իրականացրել է ավելի քան 66 կմ ընդհանուր երկարությամբ ստորգետնյա մետաղական գազատարների համալիր ախտորոշում»,-ասված է հաղորդագրությունում։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին