Ներքին 2 տարի առաջ - 15:10 21-11-2023

ՔՊ-ն այս պահին ունի կաղ բադիկի կարգավիճակ

Երևանի ավագանու նիստում հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանն իր ելույթում նշեց, որ իրենց խմբակցությունն առնվազը չի ապահովելու քվորում. «ՔՊ կուսակցությունն այս պահին ունի կաղ բադիկի կարգավիճակ: «Մայր Հայաստան» դաշինքն այս ամբիոնը դիտարկում է որպես երկրում քաղաքական իրողություններին արձագանքելու և երկրի առաջ ծառացած մարտահրավերների վերաբերյալ իր ահազանգը հնչեցնելու հարթակ»:


Սուքիասյանը ասաց, թե քաղաքապետարանի աշխատանքները ենթակա են տապալման, հատկապես առաջիկայում սպասվող դատական ակտի լույսի ներքո և Երևանի քաղաքացիներին հորդորեց լինել զգույշ, քանի որ դատարանի որոշմամբ քաղաքապետարանի որոշումները կարող են համարվել առոչինչ:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն հայտնեց ելույթի համար և եղեկացրեց, որ դատարանն իրավասություն չունի նշանակելու նոր երդմնակալության արարողություն. «Եթե ենթադրենք, որ ձեր պնդումներն իրավական առումով հիմք ունեին, ապա այս ավագանին առհասարակ որևէ գործունեություն չպետք է ծավալեր և մենք պետք է արդեն լուծարված լինեինք ու գնայինք նոր ընտրությունների»,-հայտարարեց Երևանի քաղաքապետը և շարունակեց.
«Եթե երդմնակալության արարողությունը տեղի չի ունեցել, քաղաքապետ չի ընտրվել, ապա, տրամաբանության համաձայն, մենք ո՛չ գործադիր, ո՛չ օրենսդիր մարմիններ չպետք է ունենայինք: Հետևաբար հարց՝ ի՞նչ գործ ունեք դուք այս նիստին»։

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի