Ուղիղ եթեր
Ավելին 2 տարի առաջ - 20:27 20-11-2023

Մանկական եվրատեսիլիում ՀՀ պատվիրակության երգը՝ ուղերձ Ադրբեջանին և Ռուսաստանին

Այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլին կներկայացնի Yan Girls խումբը «Do it my way» երգով։ Կան կարծիքներ, որ երգը իր մեջ պարունակում է քաղաքական ենթատեքստ։

Մասնավորապես երգի առաջին հատվածն ամբողջովին հայերեն է, բացառությամբ՝ վերջին նախադասության «Baby now you are in my area» (դու իմ տարածքում ես)։ Այս նախադասությունն ըստ երևույթի ուղղված է Ադրբեջանին՝ կապված վերջին իրադարձությունների հետ։ Այնուհետև անցում է կատարվում հաջորդ հատվածին՝ «Բայց արի ու տես՝ ուր հասանք», հավանաբար խոսքը երկրում տիրող իրավիճակի մասին է՝ մասնավորապես նշելով, թե ինչ վիճակի ենք հասել։

Ըստ կարծիքների՝ կրկներգն ամբողջովին ուղերձ է Ռուսաստանին։

«Ես դա կանեմ իմ ճանապարհով՝ ջարդելով բոլոր կանոնները։ Կապ չունի, թե նրանք ինչ կասեն․․․»,- ասվում է երգում։

Մրցույթային երգի վերջին մասում ասվում է՝ «Կամ արի փոխենք էս խաղը, կամ մի խանգարի»՝ ըստ երևույթի կրկին ակնարկելով Ռուսաստանին։

Հիշեցնենք, որ Yan Girls խումբը հենց այս երգով կներկայացնի Հայաստանը Մանկական եվրատեսիլ 2023-ին։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան