Ներքին 2 տարի առաջ - 14:15 28-03-2024

Ադրբեջանին և Ռուսաստանին հավասարապես նյարդայնացնում է Հայաստանի և Արևմուտքի համագործակցության սերտացումը

Ադրբեջանում այսօր էլ առկա է երկրի ներքի կայունության և ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին նշել է այդ երկրի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նաղիևը՝ տեղական «Հանրապետություն» թերթում հրապարակած իր հոդվածում։

«Աշխարհաքաղաքական զարգացումները չեն կարող շրջանցել Ադրբեջանը։ Այսօր՝ պայմանավորված ռուս-ուկրաինական հակամարտությամբ, ինչպես նաև աշխարհի այլ կետերում ընթացող բախումներով, մեծ է օպերատիվ պայմանների բարդացման հավանականությունը», հայտարարել է Նաղիևը։

Ադրբեջանական հատուկ ծառայության ղեկավարն իր հոդվածում անդրադարձել է նաև Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը։ «Տարածաշրջանում խաղաղության հաստատմանն աջակցելու փոխարեն, Ֆրանսիան սպառազինություն է մատակարարում Հայաստանին, որն ավելի քան 30 տարի օկուպացրած էր պահում Ադրբեջանի տարածքները։ Ֆրանսիան, սակայն, չի սահմանափակվում զենք-զինամթերքի մատակարարմամբ, այլ նաև փորձում է հրահրել Հայաստանին՝ Հարավային Կովկասում սկսելու հերթական պատերազմը։ Այդ նպատակով դրանսիական լրտեսական ցանցը ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի տարածքում, և մենք այդ մասին խոսում ենք, քանի որ բացահայտել ենք այդ ցանցը և դրա՝ ի վնաս Ադրբեջանի վարած գործունեությունը», նշել է Ալի Նաղիևը։

Հատկանշական է, որ ինչպես Ֆրանսիայի, այնպես էլ ընդհանրապես արևմտյան երկրների կողմից Հայաստանի հետ համագործակցության ծավալումը մեծապես քննադատվում է նաև ՌԴ արտաքին գործերի նախարարության կողմից։ Այսպես, ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր հայտարարել է, որ Ռուսաստանը մտահոգված է ապրիլի 5-ին սպասվող Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մարդակով հանդիպումից։ «Նման իրադարձությունները Ռուսաստանում անհանգստություն են առաջացնում, քանի որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի ներկայացուցիչները մեր գործընկերներին ուղղակիորեն ասում են, որ իրենց հիմնական ուշադրությունը բացառապես Ռուսաստանի դեմ է։ Դա հենց այն է, ինչ ասում են՝ բաց տեքստով»,–նշել է Զախարովան՝ հավելելով․ «Թե ինչու է պաշտոնական Երևանը ձևացնում, թե չի հասկանում՝ ինչի մասին է խոսքը, մեծ հարց է: Չէ՞ որ Հայաստանն ամբողջ աշխարհի աչքի առաջ վերածում են հավաքական Արևմուտքի չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի, որոնք լիովին հակասում են հայ ժողովրդի արմատական շահերին»:

Հետևենք զարգացումներին։

Տիգրան Աթանեսյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
18:00 Ինչու են ՔՊ-ականները հիշում Նաիրի Հունանյանին. շահարկո՞ւմ են, թե՞․․․
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում