Արտաքին 2 տարի առաջ - 09:15 20-11-2023

Թուրքական տնտեսության գահավիժումը․ British Petroleum-ը 111 տարի անց հեռանում է Թուրքիայից

Բրիտանական British Petroleum նավթագազային ընկերությունը հեռանում է Թուրքիայից։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Vitol’s Petrol Ofisi ընկերությունը համաձայնել է գնել British Petroleum-ի բենզալցակայանները։ Vitol-ի դուստր ձեռնարկությունը կընդլայնի իր թուրքական մանրածախ ցանցը 770 կայանով՝ հասցնելով ավելի քան 2700-ի:

Գործարքը, որի հաստատումը ընկերություններն ակնկալում են կարգավորող մարմնի կողմից ստանալ 2024 թվականին, ներառում է նաև BP-ի մասնաբաժինը ATAS Anadolu Tasfiyehanesi նավթային տերմինալում: Միևնույն ժամանակ ձեռքբերման պայմանները չեն հստակեցվել:

ATAS տերմինալի մասնաբաժինը նաև լրացուցիչ կշիռ է տալիս նավթի տարածաշրջանային շուկաներում։ Vitol-ը հումքի զգալի գնորդ է, որը հասնում է Սև ծով CPC խողովակաշարով:

Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ բրիտանական ընկերությունը բաժնետոմսեր ունի նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղում։

Նշվում է, որ British Petroleum-ը Թուրքիայում գործում է 1912 թվականից։ Ընկերության՝ Թուրքիայից դուրս գալու մասին լուրերը նախկինում տարածվել էին 2015 և 2020 թվականներին, սակայն ընկերությունը հերքում էր այդ պնդումները։

British Petroleum-ը գործարքի վերաբերյալ հատուկ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ վաճառքի որոշումն ընդունվել է Թուրքիայում վառելիքի բիզնեսի ռազմավարության վերանայումից հետո:

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում