Հոկտեմբերի 28-ին և հոկտեմբերի 30-ին Երևան քաղաքի վարչական տարածքում գործող «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներում, մասնավորապես՝ «Գեդեոն Ռիխտեր» թվով 15 օբյեկտներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից իրականացված հսկողության արդյունքում հայտնաբերվել են թվով 17 վարչական իրավախախտման դեպքեր:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Մասնավորապես՝
- պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 9,
- Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,
- առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 6:
«Թեոֆարմ» առևտրային թվով 14 օբյեկտներում հայտնաբերվել են թվով 22 վարչական իրավախախտման դեպքեր, մասնավորապես՝
-պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի վերաբերյալ թվով 12,
-Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու համար թվով 2,
-չթույլատրված ապրանքատեսականու՝ մինչև 50 միկրոն պոլիէթիլենային պարկերի վաճառքի համար թվով 6,
-առանց թույլտվության գովազդի տեղադրման համար թվով 2»։