Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 01:18 12-11-2023

Խնդրում եմ դադարեցնել այս թյուրիմացաբար առաջացած քննարկումը. Էդուարդ Թոփչյան

Դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի ընկերներ,
Սովորաբար որևէ մամուլի, կամ ֆեյսբուկյան բամբասանքի երբևէ չեմ պատասխանում։ Հիմա էլ չէի անի, եթե երևույթը ուղղված չլիներ իմ սիրելի ընկերներին և կոլեգիաներին։

Տարածվել է մի հատված իմ հարցազրույցից, որտեղ դրված կտորը ամբողջությամբ հանված է կոնտեքստից։

Նախ ասեմ, որ այդ հարցազրույցը նկարվել է այն բանից հետո, որ ես գրեթե 6 ամիս Հայաստանում չգտնվելուց հետո ծայրահեղ հոգնած, ստիպված եղա գնալ այդ հարցազրույցին... Աստված վկա, որ բոլորովին չէի ուզում և 3 անգամ մերժել էի։ Հետո "համոզելու գործընթացին" միացան մարդիկ, ում չկարողացա այլևս մերժել։ Նկարահանման օրը զուգադիպեց մեր երկրին վրա հասած սարսափելի իրադարձությունների հետ, գրեթե չէի կարողանում զսպել իմ տառապանքը և զայրույթը...
Խոսակցությունը վերաբերվել է մեր երկրում այս պահին, ըստ իս բացարձակապես բացակայող ԱՊԱԳԱ ՍԵՐՆԴԻ արդեն փորձառու դիրիժորներին! Ինչով ես շատ մտահոգված եմ և իմ կողմից փորձում եմ ստեղծել հնարավորություններ, որպեսզի երիտասարդները գործունեության դաշտ ունենան, փորձառություն ձեռք բերեն և ակտիվանա նրանց "հոսքը" դեպի մեր մասնագիտությունը։

Չգիտեմ, թե ինչ մոնտաժ է արվել, թե հաղորդման մեջ է դա տեղի ունեցել, թե ավելի հետո, նույնիսկ հնարավորություն չունեմ հիմա դիտելու, քանի որ երկու ժամից մեկնում ենք կարևոր հյուրախաղերի։
Խոսքս բնականաբար բացարձակապես չի կարող վերաբերվել այն արդեն մեր երկրում անուն ձեռք բերած դիրիժորներին։ Բոլորս մեր չափով փորձում ենք անել մեր աշխատանքը և ես բոլորովին խնդիր և ցանկություն չունեմ գնահատականներ տալու։

Ավելին`և Կարեն Դուրգարյանը և Ռոբերտ Մլքեյանը և Հարություն Արզումանյանը և Ռուբեն Ասատրյանը և Սերգեյ Սմբատյանը իմ հրաշալի ընկերները և կոլեգաներն են, արդեն շատ երկար տարիներ։
Խնդրում եմ դադարեցնել այս թյուրիմացաբար առաջացած քննարկումը։
Մնաք բարով, մինչ հանդիպում։
Ձեր ԷԹ»:

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
09:30 300 մեդալ` «Հաղթանակի նախարարության» համար
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
10:01 Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են «Kia»-ն, «Ford»-ը, «Toyota»-ն և թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը
14:23 Գազանանոցից փախած «Թաթա» անունով կարապին բռնել են ու վերադարձրել կենդանաբանական այգի
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում