Ուղիղ եթեր
Միտք Ներքին 1 տարի առաջ - 13:13 25-03-2025

Ներվայիններին խնդրում եմ հեռանալ այս պատմությունից, գեշ է ցնցելու․ Լևոն Բարսեղյան

Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կոնդակ ճոռթած խոսելու հետևանքների մասին
ՀՀ ԱԺ պատգամավոր և Գյումրու ավագանու անդամության թեկնածու Պալյան Էմման 2025թ. մարտի 24-ին հայտարարել է հետևյալը.

«… Եթե մենք (ի նկատի ունի Գյումրու ընտրողներին երևի) ընտրում ենք 8 ուժերից (բացի ՔՊ-ից բոլոր մյուսներին ի նկատի ունի) յուրաքանչյուրին, ապա մենք պիտի վստահ լինենք, որ մեր ձայնը տալիս ենք Վարդան Ղուկասյանին: Ես խնդրում եմ էդ ուժերից, յուրաքանչյուրին այդ 8 ուժերից, եթե նման բան չկա, հրապարակային թող հայտարարեն, որ ես ճիշտ ինֆորմացիա չեմ փոխանցում գյումրեցիներին, որովհետև հակառակ դեպքում իրենք տողատակերով դա անընդհատ ուզում են հասցնել դա քաղաքացուն, հա՞, բայց ես ուզում եմ, որ իրենք այնքան ազնիվ գտնվեն, որ կարողանան հրապարակային դրա մասին խոսեն, որ քաղաքացին էլ ընտրատեղամաս գնալուց կողմնորոշվի, թե վերջապես ում է տալու իր ձայնը: ... եթե յուրաքանչյուր գյումրեցի, եթե գիտակցի, որ բացի ՔՊ-ից մյուս ուժերը միանալու են և սատարելու են Գյումրին երկար տարիներ ղեկավարած կրիմինալ բարքերի տեր անձնավորության, բազմաթիվ քրեական գործերով անցնող անձնավորության, նույն Վարդանիկին, ապա կկատարի ճիշտ ընտրություն»:

Այս անդուր կապակցությամբ, բանուգործ թողած ստիպված եմ հայտարարել հետևյալը.

1. ՔՊ ջուհուլ պատգամավոր Պալյան Էմման ստում է, կեղծում է դրությունը Գյումրու ավագանու ընտրություններում թեկնածու քաղաքական ուժերից Եվրադաշինքի դիքորոշումը, մանիպուլացնելով, թե «թող հայտարարեն, որ նման բան չկա ...»: Նույն հաջողությամբ մեկն էլ կասի, որ Պալյան Էմման օղորմած հոգի Եվա Բրաունն է, որ նահատակվեց Ադոլֆ Հիտլերի հետ, ու, եթե այդպես չէ, թող հայտարարի, որ նման բան չկա...:

2. Ի տարբերություն զրպարտիչ Պալյան Էմմայի, ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը անվանական է քննադատում այս կամ այն թեկնածուին, առանց անհարկի ընդհանրացնելու և անպատվելու այլոց: ՔՊ ավագները (բայց ոչ վարչապետը) կարող էին քաղաքական խոսքի խրատներ տալ յուր անփորձ անդամներին, հեռու պահելով նրանց ավելորդ հանրային ուշադրությունից: Բայց վերոհիշյալ հայտարարությամբ Պալյան Էմմայի աստեղային ժամն ավարտվել է և անհույս է ուսուցումը:

3. Էմմա Պալյանը կարող է գլխի ընկնել, որ սեփական արժանապատվությունը փրկելու համար մարդկությունը ներողություն հայցելու մեխանիզմ ունի: «Ներողություն» բառի բացատրությունները կարող է գտնել բոլոր բացատրական բառարաններում: «Բառարան» բառի բացատրությունը կարող է հարցնել պատահական տաքսիստից: «Տաքսիստ» բառի բացատրությունը դժվարանում եմ ասել, թե որտեղից կարող է ճարել:

4. Կոչ չեմ անում ՔՊ-ականներին՝ կարգի հրավիրել յուր գործընկերոջը և հրապարակային կերպով դատապարտել ստախոսությունը, մեծ մարդիկ են վերջապես: Չենք մոռանալու նրանց անտեղյակության բեմադրությունը:

5. Ներվայիններին խնդրում եմ հեռանալ այս պատմությունից, գեշ է ցնցելու: Եվրադաշինքի թեկնածուները, այդ թվում ես, մինչև այս այլանդակ հայտարարությունները (մինչ այդ էլ ինքնահաստատվել էր փորձում մեկ այլ թեկնածու ՔՊ-ից, այդ մասին առանձին հայտարարություն կլինի) մնացել ենք քաղաքակիրթ բանավեճի շրջանակներում: Երևի ոմանք դա թուլության նշան են համարել: Կարող ե՞ք Գյումրու զարգացման մասին բովանդակային զրույցի կամ բանավեճի նստել, 100 անգամ հրավիրեցինք: Բայց Պալյան Էմմայի հետ ի՞նչ կարելի է բանավիճել, անհնար է պատկերացնել: Այսուհետ բոլորն իմանալու են, որ անպատասխան չենք թողնելու զրպարտչական և մանիպուլյատիվ բարբաջանքը, ով է լինի դրա հեղինակը, լինելու են համարժեք և անհամարժեք պատասխաններ, դիմեք՝ ուր ուժերդ կպատի: Ընտրություններով սա չի ավարտվելու: Պալյան Էմման պատգամավոր չի լինելու նոր Հայաստանում»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր