Մամուլ 2 տարի առաջ - 09:18 04-11-2023

Նիկոլ Փաշինյանը կրկին ակտիվ ռեժիմի է անցել․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Տեւական ընդմիջումից հետո Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով վերսկսել է կուսակցական հավաքները։ Այս շաբաթ գրեթե ամեն օր ՔՊ վարչության նիստ են արել:

ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ արտառոց ոչինչ չկա` Արցախի խնդրով եւ տեւական ժամանակ կուսակցական հավաքներ չանելու պատճառով բազում խնդիրներ են կուտակվել, որոնք մեկ օրում հնարավոր չէր քննարկել եւ լուծումներ գտնել։ Իսկ մինչեւ Արցախի կորուստը իշխող ուժն ամենշաբաթյա ռեժիմով՝ երեքշաբթի եւ հինգշաբթի օրերին, վարչության եւ նախաձեռնող խմբի նիստեր էր անում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:

ՔՊ-ն վերջին անգամ վարչության նիստ արել էր ավագանու ընտրությունների հաջորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, որի ընթացքում քննարկվել էին ավագանու ընտրություններում կրած պարտության պատճառները, իսկ նախաձեռնող խմբի նիստ եղել էր օգոստոսի 3-ին: Երեկ նաեւ նախաձեռնող խմբի նիստ է տեղի ունեցել, որին, Փաշինյանից բացի, մասնակցել են նաեւ արտգործնախարար Արարատ Միրզոյանը եւ կառավարության այլ ներկայացուցիչներ:

Քննարկման առանցքում եղել է Փաշինյանի նոր «հայտնագործությունը»` «Խաղաղության խաչմերուկ» թեմայով: Հատկանշական է, որ անգամ ՔՊ-ում լուրջ չեն ընդունում Փաշինյանի շրջանառած այս գաղափարը: Ասում են` խաղաղության դարաշրջանը հորով-մորով արեցինք, հիմա էլ զբաղված ենք նոր տերմիններ հորինելով: Եթե անգամ «խաչմերուկը» «դարաշրջանի» ռեբրենդինգն է, դա եւս գրվելու է սառույցին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում