Ներքին Խոսք Տեսանյութ 3 տարի առաջ - 15:12 05-06-2023

Գայանե Մարտիրոսյանն ազատ է արձակվել. նա արդեն տնային կալանքի ռեժիմի է անցել

Վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանն արդեն տանն է: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Հովսեփ Սարգսյանը։

«Գայանե Հակոբյանն այլևս տեղափոխված է, որովհետև առկա է դատարանի որոշումն ու հանձնարարությունը «Աբովյան» ՔԿՀ-ին։ Տնային կալանքը նույն կալանքի ռեժիմն է, պարզապես այն տարբերությամբ, որ իր բնակության վայրում է», - ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ Գայանե Հակոբյանի կալանքը տնային կալանքով փոխելը պաշտպանության կողմին չի բավարարում. «Առաջին ատյանի դատարանը նախնական դատական լսումներով քրեական դատավարությամբ պայմանավորած կարգով անդրադարձ կկատարի կիրառված խափանման միջոց տնային կալանքին՝ դա անփոփոխ թողելու, վերացնելու կամ ժամկետը երկարացնելու։ Մենք առաջարկելու ենք չկիրառել խափանման միջոց կամ ավելի թեթև խափանման միջոց, քան տնային կալանքը»,- ասաց պաշտպանը։

Հարցին՝ քրեական հետապնդման դադարեցման ի՞նչ իրավական ուղիներ կան, Հ.Սարգսյանն ասաց. «Դատական լսումները թույլ են տալիս պաշտպանական կողմին հանդես գալ համապատասխան միջնորդությամբ և ինչ-որ մի փուլում դադարեցնելու քրեական հետապնդումը, քանի որ պաշտանության կողմն այս պահին գտնում է, որ բացակայում է հանցակազմը։ Այսինքն կա որոշակի գործողություն, սակայն դրանում բացակայում է հանցակազմը։ Այսինքն, քրեորեն հետապնդելի այն արարքը, որը մեղասգրվում է, այդ մասով հանցակազմը կտրուկ բացակայում է»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Գրիգորի Հովհաննիսյանի, այսօր՝ հունիսի 5-ին, բեկանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի գործով մեղադրյալ Գայանե Հակոբյանի կալանքի դեմ պաշտպանների բողոքն ու որոշել փոխել նրա խափանման միջոցը տնային կալանքով։

Գայանե Հակոբյանը Աշոտ Փաշինյանի առևանգման գործով մեկ ամսով կալանավորվել է մայիսի 20-ին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից