Արտաքին 2 տարի առաջ - 14:43 03-11-2023

Առաջիկա մի քանի տարիների իրադարձությունները միջազգային հարթակում կորոշեն աշխարհի դեմքը․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ առաջիկա մի քանի տարիների իրադարձությունները միջազգային հարթակում կորոշեն աշխարհի դեմքը՝ գալիք առնվազն կես դարում։ Այս մասին Բայդենն ասել է Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ։

«Իմ կարծիքով, լինում են ժամանակներ, միգուցե վեց կամ ութ սերունդը մեկ անգամ, երբ աշխարհը չափազանց արագ է փոխվում», - ասել է ամերիկացի առաջնորդը։

«Մենք հիմա նման ժամանակներ ենք ապրում»,- ասում է Բորիչը։

«Կարծում եմ՝ այն, ինչ տեղի կունենա առաջիկա երկու-երեք տարիներին, կորոշի, թե ինչպիսին կլինի աշխարհը հաջորդ հինգ կամ վեց տասնամյակների ընթացքում»,- ասել է Բայդենը։

ԱՄՆ նախագահը չիլիացի գործընկերոջը հումորով ասել է. «Քեզ հետ իմ միակ խնդիրն այն է, որ դու շատ երիտասարդ ես», - ասել է 80-ամյա Բայդենը: «Դա խնդիր չէ», - պատասխանել է 37-ամյա Բորիչը՝ Սպիտակ տան Օվալաձև գրասենյակում երկու առաջնորդների բանակցությունների մեկնարկին՝ ներկա լրագրողների ծիծաղի ներքո: Չիլիի նախագահն աշխարհի ամենաերիտասարդ պետությունների ղեկավարներից մեկն է։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը