Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:25 13-06-2025

Միջազգային հարթակում ներկայացրել եմ ՀՀ աշխատանքային իրավունքների ոլորտի խնդիրները․ Էլեն Մանասերյան

Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի միջազգային համաժողովի 113-րդ նստաշրջանը։ Համաժողովի կենտրոնական թեման այս տարի սոցիալական արդարությունն էր՝ ներառյալ աշխատողների իրավունքների պաշտպանությունը, առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովումը և աշխատանքային օրենսդրության արդիականացումը։

Oragir.News-ն այս թեմայի վերաբերյալ զրուցեց Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ։

Նրա խոսքով՝ ՀԱՄԿ-ը, ինչպես միշտ, այս տարի ևս մասնակցել է համաժողովի աշխատանքներին՝ հայկական պատվիրակության կազմում։ Պատվիրակությունը ձևավորվում է եռակողմ սկզբունքով՝ կառավարության, արհմիությունների և գործատուների ներկայացուցչությամբ։ Կառավարության կողմից մասնակցում էր Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, աշխատողների կողմից՝ Արհմիությունների կոնֆեդերացիան, իսկ գործատուների կողմից՝ Գործատուների հանրապետական միությունը։

«Ներկայացվեցին նաև մեր երկրի առջև կանգնած արդիական խնդիրները, որոնք վերաբերում են աշխատանքային իրավահարաբերությունների խախտումներին, հատկապես արտադրական ոլորտում առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովմանը, արդար վարձատրության և սոցիալական արդարության ապահովմանը»,- ասաց ՀԱՄԿ նախագահը։

Տակավին հայտնի չէ, թե ԱՄԿ 113-րդ նստաշրջանում Հայաստանին առնչվող ելույթներում անդրադարձ կատարվե՞լ է ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլին, բարձրացված պահանջներին, աշխատակիցների նկատմամբ ճնշումներին ու նրանց ներկայացված ֆինանսական պահանջին։ Տեղեկատվություն չկա նաև, թե միջազգային գործընկերները ինչպե՞ս են վերաբերվել ՀՀ-ում աշխատանքային իրավունքների խախտումների բազմաթիվ դեպքերին և դրանք վերականգնելուն ուղված դատական ձգձգվող գործընթացներին։

Նշենք, որ ՀՀ-ն Աշխատանքի միջազգային կազմակերպության անդամ է 1922 թվականից (ԱՄԿ-ում ընդգրկված է 187 երկիր)։ Որպես ԱՄԿ անդամ, ՀՀ-ն պարտավոր է հետևել կազմակերպության պահանջներին և ստանձնած պարտավորություններին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին