Արտաքին Ներքին 2 տարի առաջ - 19:10 29-10-2023

Ալիևի օգնականն ու Իրանի դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևը Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյիդ Աբաս Մուսավիի հետ քննարկել է հայ–ադրբեջանական հարաբերությունները։

«Արցախպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում պաշտոնյաները քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունները, տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերը, ինչպես նաև ադրբեջանա-հայկական խաղաղ բանակցությունները։

Ամենից շատ դիտված