Ուղիղ եթեր
Սպորտ 2 տարի առաջ - 18:50 23-10-2023

Կայացել է ֆուտբոլի Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչի վիճակահանությունը

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ՀՖՖ գրասենյակում կայացել է Հայաստանի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը։

Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․

«Սյունիք» - ԲԿՄԱ
«Փյունիկ» - «Արարատ»
«Ալաշկերտ» - «Նոա»
«Արարատ-Արմենիա» - «Գանձասար»
«Միկա» - «Կիլիկիա»
«Վան» - «Վեստ Արմենիա»


Հայաստանի գավաթի խաղարկության 1/8-րդ եզրափակչի հանդիպումները կկայանան նոյեմբերի 23-26-ը:

«Ուրարտուն» և «Շիրակը» պայքարին միանալու են քառորդ եզրափակչից։