Ուղիղ եթեր
Սպորտ 5 տարի առաջ - 19:15 16-05-2021

Արարատը՝ VBET Հայաստանի գավաթի 2020/21 թթ․ գավաթակիր․ 10 փաստ եզրափակչի մասին

Վերջնագիծը հատեց VBET Հայաստանի գավաթի 2020/21 թթ. մրցաշարը, որը հոբելյանական 30-րդն էր պատվավոր մրցանակի խաղարկություններում:

Այն նշանավորվեց Արարատի ֆուտբոլիստների և երկրպագուների համար երկար սպասված փառահեղ հաղթանակով:

Vnews սպորտային լուրերի կայքը ներկայացրել է եզրափակչի ամենաուշագրավ իրադարձությունները 10 փաստի տեսքով, որը ներկայացնում ենք ստորև․

1․ VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության հաղթողին որոշելու համար անցկացվեց 24 հանդիպում: Դաշտի տերերն ու հյուրերը 9-ական հաղթանակ են տոնել, 6 խաղում էլ գրանցվել է ոչ-ոքի:

Անցկացված 24 հանդիպումներում գրանցվել է 63 գոլ (միջինը մեկ խաղում՝ 2,62 գոլ): Համեմատության համար նշենք, որ գավաթի նախորդ խաղարկությունում կայացած 19 հանդիպումներում գրանցվել էր 69 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,63 գոլ):

2․ «Արարատը» 13 տարվա ընդմիջումից հետո կրկին նվաճեց Հայաստանի գավաթը՝ 6-րդ անգամ պատվո շրջան կատարելով մրցանակով: Նախկինում արարատցիները գավաթակրի տիտղոսին էին արժանացել 1993-1995, 1997 և 2008թթ.: Գավաթի մրցաշարերում նվաճած տիտղոսների քանակով «Արարատը» հավասարվեց «Միկային»: Ռեկորդակիրը «Փյունիկն» է, որն 8-ակի գավաթակիր է: 3 անգամ գավաթով պատվո շրջան է կատարել «Ուրարտուն»: «Ցեմենտն» ու«Շիրակը» կրկնակի գավաթակիրներ են, մեկական անգամ էլ գավաթին տիրել են «Գանձասար-Կապանը», «Ալաշկերտն» ու «Նոան»:

Հայաստանի անկախության շրջանում «Արարատը» 8-րդ տիտղոսին արժանացավ: Բացի գավաթի մրցաշարերում ունեցած նվաճումներից, արարատցիները մեկական անգամ արժանացել են Հայաստանի չեմպիոնի և սուպերգավաթակրի տիտղոսներին: Նախորդ տիտղոսն «Արարատը» նվաճել էր 12 տարի առաջ՝ 2009թ. Արկադի Անդրեասյանի գլխավորությամբ դառնալով Հայաստանի սուպերգավաթակիր:

3․ Հայաստանի գավաթի խաղարկությունների 30-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկեցին «Ալաշկերտն» ու «Արարատը»: Եթե «Արարատը» 8-րդ անգամ եզրափակչում վիճարկեց VBET Հայաստանի գավաթը, ապա «Ալաշկերտի» համար դա գավաթի 3-րդ եզրափակիչն էր, այն էլ վերջին 4 խաղարկություններում: «Ալաշկերտը» 2-րդ անգամ գավաթի եզրափակչում մրցանակը զիջեց մրցակցին: 2017/18թթ. մրցաշարում գավաթը նվաճելու «Ալաշկերտի» առաջին փորձն անհաջողության էր մատնվել: Ալաշկերտցիները հետխաղյա 11մ հարվածաշարում 3-4 հաշվով զիջել էին «Գանձասար-Կապանին» (հիմնական և լրացուցիչ ժամանակից հետո հաշիվը 1-1 էր):

Ընդհանուր առմամբ գավաթի եզրափակիչ հանդիպումներում մրցավեճի են բռնվել 22 տարբեր զույգեր: Առավել հաճախ՝ 4 անգամ գավաթը վիճարկել են «Փյունիկն» ու «Բանանցը» (1992, 2004, 2009, 2010թթ.): Հայաստանի գավաթի խաղարկությունների եզրափակիչ 30 հանդիպումներում ընդհանուր առմամբ մրցանակի համար մրցավեճի են բռնվել 16 թիմեր, որոնցից 9-ին է հաջողվել գավաթակիր դառնալ:

4․ Գավաթի մրցաշարերում «Արարատին» առաջին անգամ հաջողվեց հաղթել «Ալաշկերտին», ինչը թիմին վեցակի գավաթակրի տիտղոսին արժանացրեց: Մինչ այդ մրցակիցների միջև կայացած գավաթային նախորդ 4 խաղերում էլ հաղթել էր «Ալաշկերտը» գնդակների 11-3 ընդհանուր տարբերությամբ:

Գավաթի եզրափակիչ հանդիպումներում «Արարատը» երկրորդ անգամ մրցակցին հաղթեց 3-1 հաշվով: Առաջին անգամ դա պատահել էր 1993թ. «Շիրակի» հետ մրցավեճում: Ընդհանուր առմամբ նման արդյունք գավաթի եզրափակիչներում 5-րդ անգամ գրանցվեց: Նախկինում 3-1 հաշվով «Ցեմենտը» հաղթել էր «Երևանին» (1998թ.), «Բանանցը»՝ «Արարատին» (2007թ.), «Փյունիկը»՝ «Միկային» (2015թ.):

«Ալաշկերտը» գավաթի ավարտված մրցաշարում առաջին պարտությունը կրեց: Մինչ այդ անցկացրած 6 հանդիպումներից 5-ում ալաշկերտցիները հաղթել էին, մեկ խաղ ավարտել էին ոչ-ոքի:

5․ Մորի Կոնեն 6 գնդակով ոչ միայն ճանաչվեց գավաթի ավարտված մրցաշարի լավագույն ռմբարկու, այլև կրկնեց պատվավոր մրցանակի մեկ խաղարկության ընթացքում «Արարատի» ռեկորդակիրներ Արթուր Քոչարյանի (1993թ.) և Արմեն Շահգելդյանի (1995թ.) ցուցանիշը: Հետաքրքիր է, որ Կոնեն այդ գոլերը խփել է գավաթի մրցաշարում անցկացրած 6 խաղերից ընդամենը 3-ում: Նա դուբլի հեղինակ էր դարձել նաև գավաթի 1/8 եզրափակչում «Սևանի» հետ կայացած 2 խաղերում էլ: Կոնեն ընդգրկվեց ՀՀ գավաթի մրցաշարերի 100 ամենաարդյունավետ ֆուտբոլիստների ցանկում:

Հիշեցնենք, որ գավաթի նախորդ խաղարկության լավագույն ռմբարկու, «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուգոչուկվու Լուիս Օգանան 8 գոլ էր խփել: Իսկ գավաթի մեկ խաղարկությունում առավել արդյունավետ են գործել Արման Քարամյանը (2002թ., «Փյունիկ»), Արամ Ոսկանյանը (2003թ., «Միկա») և Սեմյոն Մուրադյանը (2007թ., «Բանանց»)՝ դառնալով 9-ական գոլի հեղինակ:

6․ Աղվան Պապիկյանն «Արարատում» գոլերի հաշիվը բացեց նաև ՀՀ գավաթի մրցաշարերում՝ խփելով 4-րդ գնդակը: Նախկինում նա երկու անգամ աչքի էր ընկել «Փյունիկում», մեկ գոլ էլ խփել էր «Ուլիսում»: Պապիկյանի գոլն «Արարատի» հոբելյանական՝ 200-րդ գնդակն էր գավաթի մրցաշարերում անցկացրած 107 հանդիպումներում: Դա 4-րդ ցուցանիշն է «Փյունիկից» (269 գոլ 131 խաղում), «Ուրարտուից» (221 գոլ 109 խաղում) և «Շիրակից» (205 գոլ 124 խաղում) հետո:

12-րդ րոպեին Աղվան Պապիկյանի խփած գոլն ընդգրկվեց գավաթի եզրափակիչ հանդիպումներում գրանցված ամենաարագ գոլերի տասնյակում: Այդ ցանկը գլխավորում են «Ցեմենտի» հարձակվող Հայկ Հակոբյանն (1999թ.՝ «Շիրակի» հետ խաղում) ու «Բանանցի» լեգեոնական Լաերսիոն (2016թ.՝ «Միկայի» հետ խաղում), որոնք եզրափակչում խաղի հաշիվը բացել էին 3-րդ րոպեին:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ