Արտաքին 3 տարի առաջ - 14:58 23-10-2023

Աշխարհին նոր կարգ է պետք, սակայն այդ աշխարհակարգը չի կարող կառուցել Վաշինգտոնը․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է՝ Կրեմլն աջակցում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությանն այն մասին, որ աշխարհին նոր կարգ է պետք, սակայն Մոսկվան համաձայն չէ, որ այդ աշխարհակարգ կարող է կառուցել Վաշինգտոնը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին Պեսկովն ասել է լրագրողների հետ զրույցում՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին հայտարարությունը։

«Մենք միանգամայն համաձայն ենք պարոն Բայդենի հետ: Սա հազվադեպ դեպք է, երբ մենք միանգամայն համաձայն ենք նրա ասածների հետ: Իրոք, աշխարհին անհրաժեշտ է նոր աշխարհակարգ՝ հիմնված բոլորովին այլ սկզբունքների վրա», - ասել է Պեսկովը:

Վերջինս շեշտել է, որ այս աշխարհակարգը պետք է զերծ լինի կառավարման բոլոր մեխանիզմները մեկ պետության ձեռքում կենտրոնացնելու, իր կամքն ու որոշումները այլ երկրներին պարտադրելու փորձերից։

«Հակառակը, պետք է լինի աշխարհակարգ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, և ոչ թե «կանոնների», հիմնված փոխադարձ հարգանքի, փոխշահավետության, միմյանց ներքին գործերին չմիջամտելու և այլնի վրա»,- ասել է նա։

Պեսկովը հավելել է, որ Կրեմլը համաձայն չէ Բայդենի հետ նրա հայտարարության մեկ այլ հատվածում։ «Պարոն Բայդենը ևս մեկ արտահայտություն արեց. «ԱՄՆ-ն ի վիճակի է կառուցել նման աշխարհակարգ»: Այստեղ, այս մասով, մենք համաձայն չենք»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
19:05 Թրամփը խոստացել է նախագահի պաշտոնը թողնել պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո
22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
19:36 Այգավանում բախվել են «Nissan Rogue»-ը և «Hyundai Elantra»-ն․ կան վիրավորներ
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում