Ուղիղ եթեր
Ավելին 3 տարի առաջ - 11:15 19-10-2023

Սպանված են գտել Անաստաս Միկոյանի ծոռանը՝ Արտյոմ Միկոյանին և վերջինիս տատիկին

Մոսկվայի մարզի Իստրայի շրջանի Կրյուկովո գյուղի տներից մեկում մահացած են գտել Парк Горького և Цветы ռոք խմբերի հիմնադիր Ստաս Նամինի որդուն՝ Արտյոմ Միկոյանին և վերջինիս տատիկին։ Սպանված Արտյոմ Միկոյանը Անաստաս Միկոյանի ծոռն է։

30-ամյա ռուս ռեժիսոր Արտյոմ Միկոյանին և 85-ամյա Պոլինա Տկաչենկոյին սպանված են գտել Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի ընտանեկան ամառանոցում։ Տատիկը սպանվել է կրծքին հասցված հարվածով, իսկ թոռան դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ վնասվածքներ։

Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով երեկ 22։00-ին։

Shot տելեգրամյան ալքիը գրել է, որ մարդասպանը Նամինի ավագ որդին է՝ 39-ամյա Ռոման Միկոյանը, որն այժմ բերման է ենթարկվել հարցաքննության, այժմ կալանավորված է և թմրանյութի ստուգում է անցնում։

Ամենից շատ դիտված

16:51 Եկել մեր տուն, հաց է կերել, հետևից հայհոյանքներ է հնչեցրել. ինչից է սկսվել Շիրակի փողոցի արյունալի կռիվը
22:29 Էլիզ Մելիքյանը՝ ընտանիքի հետ չշփվելու մասին․ «Իմ պատկերացրած ընտանիքն այլ է»
19:49 Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Արփինե Սարգսյան
20:31 ՔՊ նոր պատգամավորը 2020–ին դեմ էր, որ Քարվաճառն ու Քաշաթաղը հանձնվեն
22:03 Էլեն Սաֆարյանը հրապարակել է իր հարսանիքի առաջին տեսանյութը
23:21 Հնդկաստանում փոթորիկ է մոլեգնում. 7 մարդ զոհվել է, 180 հազար մարդ՝ տարհանվել
19:40 Ես եմ որոշում՝ ով կպատասխանի Ձեր հարցին, մի քիչ կմեծանաք, կհասկանաք. Փաշինյանը՝ Գառնիկ Դավթյանին
16:44 Եթե մենք մեր էմոցիաներին տուրք տանք, կարող ա էդ մարդուց շատ քիչ բան մնա. Նարեկ Կարապետյան
19:31 Խոշոր հրդեհ՝ Սևանում. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
20:13 Քաղաքական առաջարկ եմ անում. մեզ իշխանությունից հեռացնելու միակ ձևը քվեարկությունն է. Արարատ Միրզոյան