Արտաքին 3 տարի առաջ - 13:40 18-10-2023

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցավում է Գազայում «հուսահատ» իրավիճակի մասին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ափսոսանք է հայտնել Գազայում ստեղծված «հուսահատ» իրավիճակի համար՝ կոչ անելով հավատացյալներին «միայն մեկ կողմ» ընդունել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտությունում՝ «խաղաղության» կողմը։

Ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում իր ամենշաբաթյա լսարանի ժամանակ՝ Ֆրանցիսկոսը ոչ մի հիշատակություն չի արել Գազայի հիվանդանոցի մահացու ռմբակոծության մասին, որի համար իսրայելցիներն ու պաղեստինցիները մեղադրում են միմյանց:

«Պատերազմը ոչ մի խնդիր չի լուծում, այն միայն մահ ու ավերածություն է սերմանում, սաստկացնում է ատելությունը, բազմապատկում է վրեժը։ Պատերազմը ջնջում է ապագան»,- ասել է նա։ «Ես կոչ եմ անում հավատացյալներին այս հակամարտությունում բռնել միայն մեկ կողմը՝ խաղաղության կողմը, ոչ թե խոսքով, այլ աղոթքով և լիակատար նվիրումով», - հավելել է Ֆրանցիսկոսը:

Պոնտիֆիկոսը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել «մարդասիրական աղետից խուսափելու համար» և հոկտեմբերի 27-ին Սուրբ Պետրոսի տաճարում խաղաղության համար հատուկ աղոթքներ է հայտարարել։

Նա ասել է, որ հոկտեմբերի 27-ը լինելու է «ծոմի, աղոթքի և ապաշխարության օր» և հրավիրել է բոլոր քրիստոնյաներին, այլ կրոնների հետևորդներին և նրանց, որոնք մտածում են աշխարհի խաղաղության մասին, միանալ իրեն:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է