Ներքին 8 ամիս առաջ - 13:20 29-01-2026

Կարծում եմ՝ պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են. Փաշինյան

Կարծում եմ՝ պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են:

Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, ընդգծելով, որ այս գնահատականին որևէ բան չունի ավելացնելու:

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր՝ «ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան պրոյեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար։ Հայկական շահը այստեղ չի երևում ընդհանրապես: Հայաստանը նույնիսկ կողմ չէ այստեղ, կիսակողմ է: Այս ծրագիրը կարող է մեզ հանել այդ բախման կետից, եթե ինքը ընդլայնվի, ու բոլոր խաղացողները դառնան շահառուներ, և հատկապես՝ ծրագրին միանան օրինակ Չինաստանը կամ Ռուսաստանը»։

Ըստ Քոչարյանի, ԱՄՆ-ն այս ծրագրում 0 տնտեսական շահ ունի: Միակ հետաքրքրող հանգամանքը Իրանն է, ԱՄՆ-ը փորձում է հայ-իրանական սահմանը վերցնել վերահսկողության տակ:


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը