Խոսք Արտաքին 2 տարի առաջ - 21:15 16-11-2023

Հայաստանում Կովկասյան Ալբանիայի մասին գիտելիքները երբեմն սխալ են ընկալվում․ Ժասմին Դում-Թրագութ

Ադրբեջանի իշխանությունները վերջին շրջանում ակտիվորեն շահերկում են Կովկասյան Ալբանիայի թեման՝ հիմնականում նպատակ ունենալով Արցախի հայկական մշակության ժառանգությունը վերագրել այդ ազգի ներկայացուցիչներին, իսկ հայերին՝ ներկայացնել որպես օկուպանտների և վանդալների, ովքեր տասնամյակներ շարունակ փորձել են յուրացնել այլ ազգի ժառանգությունը։ Ավստրիայում բնակվող հայագետ Ժասմին Դում-Թրագութը հեղինակել է «Կովկասյան Ալբանիա» աշխատությունը՝ նպատակ ունենալով ընթերցողներին չեզոք կերպով ներկայացնել Կովկասյան Ալբանիայի թեման՝ տարբեր տեսանկյուններից:

Oragir.News-ի հետ զրույցում հեղինակը նշել է, որ իրեն աջակցել է ոչ միայն գերմանացի պրոֆեսոր Յոստ Գիպերտը, այլ նաև միջազգայնորեն ճանաչում ունեցող փորձագետները.

-Ի՞նչ աղբյուրներից եք օգտվել՝ գիրքը գրելիս:

-Սա ձեռնարկ է տարբեր թեմաներով և հոդվածներով, որոնք գրվել են տարբեր հեղինակների և մասնագետների կողմից։ Մեզանից յուրաքանչյուրն օգտվել է տարբեր լեզուներով գրված աղբյուրներից, ինչպես նաև կարևորվել է ձեռագրերը, արձանագրությունները, արխիվային տվյալները և սեփական հետազոտական ​​աղբյուրները։ Գերմանացի գործընկերոջս՝ պրոֆեսոր Յոստ Գիպերտի հետ համատեղ հեղինակել եմ հայկական աղբյուրները Կովկասյան Ալբանիայի մասին աշխատությունը: Այս հոդվածի համար մենք համագործակցել ենք նաև հայտնի հայագետ Ժան Պիեռ Մահեի հետ և օգտվել նաև Զազա Ալեքսիձեի վերջին հրապարակումներից, ով արդեն մահացել է։

Իմ մյուս հոդվածը վերաբերում է Ալբանական և հայկական եկեղեցիների քրիստոնեական կողմնորոշմանը և Հայաստանի, Ալբանիայի և Վրաստանի տարածքներում 4-7-րդ դարերի աստվածաբանական զարգացումներին։ Հոդվածը հիմնված է հեղինակների տարբեր աղբյուրների վրա, որոնք գրվել են պարսկերեն, արաբերեն, եբրայերեն, վրացերեն, լատիներեն, հունարեն, ռուսերեն, թուրքերեն:

-Արդյոք ստացե՞լ եք աջակցություն Հայաստանից։

-Ո՛չ, Հայաստանում ոչ ոք չի ցուցաբերել աջակցություն։

-Ձեր համոզմամբ՝ ո՞րն է գրքի կարևորությունը:

-Կարծում եմ, որ առաջին հերթին կարևոր է, որ լինի ժամանակակից գիտական ​​հրատարակություն, որն ընդգրկում է «կովկասյան ալբանական» աշխարհի բոլոր ասպեկտները՝ պատմությունը, լեզուն, ձեռագրերն ու արձանագրությունները, եկեղեցու պատմությունը, սոցիալական պատմությունը, հնէաբանությունը, ճարտարապետությունը,հուշարձաններ և այլն: Աշխատությանը մասնակցություն են ունեցել միջայզգայնորեն ճանաչում ունեցող գիտնականները, և սա կարևոր փաստ է, քանի որ այն տալիս է մանրամասն,ճշգրիտ և չեզոք տեղեկատվություն տարբեր թեմայների վերաբերյալ:

-Ինչպե՞ս կարող եք մեկնաբանել Կովկասյան Ալբանիա տերմինը։

-Կովկասյան Ալբանիա տերմինի վերաբերյալ կան սխալ մեկնաբանություններ։ Հայաստանում Կովկասյան Ալբանիայի և նրա պատմության, լեզվի և եկեղեցու մասին գիտելիքները երբեմն սխալ են ընկալվում, և դրա մասին շատ քիչ գիտելիքներ կան: Գիրքն ընդհանուր առմամբ կնպաստի ավելի լավ գիտելիքներ ձեռք բերելուն, բայց նաև ցույց կտա, որ Կովկասյան Ալբանիայի հետ կապված դեռ շատ հետազոտություններ պետք է իրականացվեն:

-Ո՞րն էր ձեր ոգեշնչման աղբյուրը՝ այս գիրքը գրելու համար:

-Դա ոգեշնչում չէր. բացարձակ կարիք կար այս ամենի մասին խոսելու։ 2021 թվականին Արցախի մշակութային ժառանգության պահպանության ավստրիական կոմիտեի կողմից նիստ է գումարվել, որտեղ բոլորս համաձայն էինք, որ Արցախում հայկական ժառանգությունը Ադրբեջանի կողմից չներկայացվի որպես ալբանական։ Ես առաջարկեցի իմ գործընկերներին, որ Կովկասյան Ալբանիայի մասին հատորը պետք է հրատապ հրատարակվի, մասնավորապես՝ Արևմուտքում, որպեսզի կապ հաստատեն բոլոր փորձագետների հետ:

Այս ամենից հետո ես սկսեցի գրել գիրքը, իսկ հետո սկսեցի գրել այն գործընկերներին, ովքեր արդեն աշխատել էին կամ աշխատում էին Կովկասյան Ալբանիայում: Հետո մենք հանդիպեցինք Zoom հարթակում իրականացվող օնլայն նիստերի ժամանակ և միասին քննարկեցինք, թե որ հոդվածներն էինք ուզում ունենալ ձեռնարկում, և ես իրականում շատ շնորհակալ եմ բոլորին, հատկապես Յոստ Գիպերտին։ Արդյունքում մեզ հաջողվեց համեմատաբար կարճ ժամանակում կազմել ձեռնարկը։

-Արդյոք ադրբեջանցիները ձեզ չե՞ն հետապնդում։

-Ո՛չ, սակայն որոշ խնդիրներ ունեի 2020 թվականի պատերազմի ժամանակ և դրանից հետո, երբ առցանց դասավանդում էի Արցախի պատմությունը և վեբ-սեմինարներ էի անցկացնում առկա իրավիճակի մասին։ Նույնիսկ 2022 թվականին Արցախի մշակութային ժառանգության մասին միջազգային մեծ համաժողով կազմակերպեցի Վիեննայում։ Որպես Ավստրիայի հայագետ ես սովոր եմ կռվել, լինել համառ և ունենալ նաև տհաճ փորձառություններ։

Աննա Ուդումյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur