Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 10:45 18-10-2023

Գնացեք վաբանկ, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից. Սաակաշվիլին՝ Փաշինյանին

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին hրապարակավ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գրառում անելով X-ի իր էջում:

«Դուք իշխանության եք եկել ժողովրդական ելույթների, այսինքն, ըստ Պուտինի տերմինաբանութան, «գունավոր հեղափոխության» արդյունքում, և հավատացեք, ինչպես էլ փորձեք նրա սիրտը շահել, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չէր ների և չի ների։ Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Նա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ամբողջ զինանոցը: Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո Դուք չկարողացաք կամ չիրականացրեցիք հիմնարար բարեփոխումներ, ուստի Ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրաինտեգրման հարցում:

Որքան էլ Ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և մի կողմ դնեք ցանկացած տատանում, գնացեք վաբանկ: Պահանջեք ռուսական ռազմաբազայի անհապաղ դուրսբերում, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացրեք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

2013-ին մենք եկանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։

Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։

Անձնական քաջության և քաղաքական խիզախության պակաս չունեք, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միևնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։ Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ այս անգամ չեք վարանի։ Հաջողություն Ձեզ և հայ ժողովրդին»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»