Ներքին Միտք 8 ամիս առաջ - 09:57 11-01-2026

Փաշինյանը գնում է վաբանկ. եկեղեցու դեմ արշավը նրա նախընտրական ռազմավարության առանցքն է. Անանյան

ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է. «Նիկոլ Փաշինյանը գնում է վաբանկ. ՀԱԵ-ի դեմ արշավը նրա նախընտրական ռազմավարության առանցքն է

Հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է պաշտոնից՝ ծանր կարգապահական հիմքերով։ Սա Եկեղեցու կանոնական իրավազորության հարց է։

Սակայն դրանից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակային հայտարարությամբ փորձեց այդ որոշումը «չեղարկել»՝ փաստացի հռչակելով, որ Հայրապետական տնօրինությունն ուժ չունի, իսկ պաշտոնանկ եղած հոգևորականը շարունակում է լինել թեմի առաջնորդ։

Սա արդեն քաղաքական հայտարարություն չէ։ Սա պետական լիազորությունների բացահայտ բռնազավթման փորձ է՝ Եկեղեցու դեմ։

Երբ երկրի վարչապետը փորձում է որոշել՝ ով է թեմական առաջնորդ, նա խախտում է ոչ միայն պետություն–եկեղեցի սահմանը. նա խախտում է սահմանադրական կարգի տրամաբանությունը, որովհետև իրեն վերագրում է այնպիսի իշխանություն, որը չունի։

Այսինքն՝ սա այն պահն է, երբ Փաշինյանը գնում է վաբանկ։

Քաոսը՝ որպես քարոզարշավի մեթոդ


Բայց ամենակարևորը նույնիսկ դա չէ։ Նիկոլ Փաշինյանի ամբողջ քաղաքական գործելաոճը տարիներ շարունակ հիմնված է եղել մի պարզ սխեմայի վրա․ քաոս ստեղծել, հասարակությանը բևեռացնել, երկիրը պահել մշտական լարվածության մեջ, և այդ խառնաշփոթի մեջ ներկայանալ որպես «անփոխարինելի ղեկավար»։

Այսպես նա կառուցել է իր քաղաքական կապիտալը։ Այսպես է նա վերարտադրվել։ Եվ այսօր՝ ընտրություններից առաջ, նա այդ մեթոդը հասցնում է առավել վտանգավոր մակարդակի։ Որովհետև հիմա թիրախավորված է ոչ թե հերթական խումբը կամ անհատը, այլ՝ Հայաստանի ազգային ինստիտուցիոնալ վերջին կառույցը՝ Հայ Առաքելական Եկեղեցին։

ՀԱԵ-ն պետք է «մասնատել-խորտակել-խամաճիկացնել»

Եկեղեցու դեմ այս գործընթացը պատահական չէ, և ամենևին էլ «բարեփոխում» չէ։ Սա ծրագիր է՝ Եկեղեցին ներսից մասնատել, հեղինակազրկել, խորտակել իր համախմբող դերը, և ի վերջո դարձնել քաղաքականապես կառավարվող խամաճիկային կառույց։

Նիկոլ Փաշինյանը չի շտապելու «միանգամից լուծել հարցը»։ Նա, հակառակը, այս գործընթացը խորացնելու է՝ մեթոդաբար ու հետևողականորեն։ Նա կաշխատի Եկեղեցու ներսում ձևավորել և մեծացնել իր «աջակիցների բազան»՝ համալրելով տիրադավների «բանակը» և ստեղծելով հովանավորվող խմբեր ու «նոր առաջնորդներ»։ Սա արվելու է նույն մեթոդով, որով տարիներ շարունակ իրականացվել է պետական ինստիտուտների ապամոնտաժումը՝ բաժանիր, թուլացրու, կախվածություն ստեղծիր, վերահսկիր։

Եվ այո՝ սա նաև արտաքին օրակարգերի սպասարկում է
Պետք չէ միամտանալ․ ազգային ինստիտուտների քանդումը միայն ներքաղաքական շարժառիթով չէ։

Երբ քանդվում է ինքնության առանցքը՝ քանդվում է նաև դիմադրողականությունը, և երկիրը դառնում է ավելի հեշտ կառավարելի՝ արտաքին ճնշումների ու պարտադրանքների ներքո։

ՀԱԵ-ի հարցում պետք է լինի միասնական աջակցություն
Այս իրավիճակում կա մեկ պարզ ճշմարտություն․ իրական ընդդիմադիր ուժերը, անկախ այն հանգամանքից՝ գաղափարական առումով կգնան կոնսոլիդացիայի, թե ոչ, պարտավոր են ՀԱԵ-ի հարցում հանդես գալ միասնական սատարող հայտարարությամբ։

Սա այլևս միայն եկեղեցական հարց չէ։ Սա սահմանադրական կարգի, իրավական համակարգի և ազգային անվտանգության հարց է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը