Մամուլ 2 տարի առաջ - 08:18 18-10-2023

Արևմուտքին երդում տալու փուլն է․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը Հ1-ի եթերում հայ-ռուսական հարաբերություններին անդրադառնալով գրեթե՝ երդվեց, թե մենք «ոչ մի վեկտոր չենք փոխում»: Երեկ Ստրասբուրգում նա կրկին հակառուսական էր.

«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի»։

Նորից տրտնջում էր, որ ՀԱՊԿ-ն Հայաստանին թողել է մենակ, ՌԴ-ն չկատարեց իր դաշնակցային պարտավորությունները, խաղաղապահների անգործության պատճառով արցախցիները զրկվեցին հայրենիքից: Անգամ ՌԴ-ին մեղադրեց Հայաստանում իշխանափոխության փորձերի-ծրագրերի համար:

Ստացվում է, որ նա մի օր ռուսամետ է, մյուս օրը՝ արեւմտամետ: Իրականում նա պատրաստ է աֆրիկյան ցեղերի դաշնակիցը դառնալ, միայն թե երաշխիք ունենա՝ իշխանությունը պահելու։ Երբ ՌԴ-ից կոշտ արձագանքում են հակառուսական քայլերին, վախենալով, որ կկորցնի իշխանությունը, հավատարմության երդում է տալիս Ռուսաստանին, ինչը, բնականաբար, դուր չի գալիս Արեւմուտքին: Հիմա Արեւմուտքին երդում տալու փուլն է։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան