Արտաքին 2 տարի առաջ - 14:54 17-10-2023

Մենք ցույց տվեցինք, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի ռազմական լուծում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ Արցախյան հակամարտությունը լուծել է ռազմական ճանապարհով։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Շատերն էին կրկնում, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք ցույց տվեցինք, որ ունի, եւ վերջերս մեկ անգամ եւս ցույց տվեցինք, այդ թեման փակված է»,- ասել է նա։

Ալիևը պնդել է, որ ներկայումս Ղարաբաղյան հակամարտության թեման վերջնականապես փակ է։

«Անջատողականների գիրքը փակ է վերջնականապես։ Սա մեծ երջանկություն է»,- նշել է նա։

Վերջինս միևնույն ժամանակ խոստացել է Արցախի տարածքում 140 հազար մարդու բնակեցնել։


Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը