Արտաքին 3 տարի առաջ - 15:00 23-06-2023

Մենք երբեք չենք թաքցրել, որ պատրաստվում ենք Ղարաբաղյան երկրորդ պատերազմին. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ իրենք պատրաստվում էին Արցախյան երկրորդ պատերազմին և չեն թաքցրել դա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական АPA լրատվական գործակալությունը, այս մասին Ալիևն ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության զորամասերից մեկին Մարտական դրոշ հանձնելու արարողության ժամանակ։

Ալիևը հիշեցրել է իր այն հայտարարությունները, որ «եթե բանակցություններն արդյունք չտան, ապա Ադրբեջանը ուժ կկիրառի»։ Նրա խոսքով՝ ոմանք անփույթ են վերաբերվել իր խոսքերին։

«Հայաստանը եւ նրա օտարերկրյա հովանավորները կարծում էին, որ ընդմիշտ մեր հողերն օկուպացված կպահեն։ Մենք խափանեցինք նրանց նենգ պլանները։ Մենք պատրաստվել էինք պատերազմին, մենք թշնամուն այնպիսի ջախջախիչ հարված հասցրինք, որ նա մինչեւ հիմա չի կարողանում ուշքի գալ»,- հայնտել է նա։

Ալիևը նաև նշել է, որ շարունակում է զինել բանակը նոր սպառազինություններով, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։ Նրա խոսքով՝ շարունակվում է նոր սպառազինությունների գնման գործընթացը, և արդեն ստորագրվել են բազմաթիվ պայմանագրեր՝ ինչպես անօդաչու թռչող սարքերի, այնպես էլ մեծ հեռահարության հրթիռների մատակարարման մասին։ Ադրբեջանի նախագահն ասել է, որ Ադրբեջանի բանակի հետագա ամրապնդումը թիվ մեկ խնդիրն է մնում։

«Պատերազմից հետո նախաձեռնվում են բանակաշինության քայլեր, և դրա անհրաժեշտությունը կա, որովհետեւ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր սպառնալիքներ, Հայաստանում գլուխ են բարձրացնում ռեւանշիստական ուժերը»,- նշել է նա։

Ալիևը հավելել է, որ այսօր Ադրբեջանի համար առաջնահերթ խնդիրներից մեկը բանակաշինությունն է, մյուսը՝ «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի» վերականգնումը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի