Մամուլ 2 տարի առաջ - 08:35 17-10-2023

Ինչ պայմաններում է ստորագրվել հրամանագիրը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարել է, որ գործընթաց է սկսում նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը չեղարկելու դեմ, նրա հայտարարությունների հիմքով քրեական գործ է հարուցվել` զինվորական պաշտոնեական անփութության եւ «մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու» հոդվածներով։ Մեղադրյալներ այս պահին չկան: ՀՀ իշխանություններն այս գործը սրի պես կախած կպահեն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գլխին, որպեսզի որեւէ մեկի մտքով չանցնի՝ Նիկոլ Փաշինյանի դեմ գործողություններ սկսել։

Ինչ վերաբերում է Շահրամանյանի` սեպտեմբերի 28-ին ստորագրված հրամանագրին, որով լուծարվում են ԼՂ պետական կառույցները, Արցախի Հանրապետությունը հունվարի 1-ից դադարում է գոյություն ունենալ, Շահրամանյանը դեռ չի պարզաբանել, թե ինչ հանգամանքներում է այն ստորագրել։ Հայտնի է միայն, որ մինչ այդ նա ԱԽ նիստի շրջանակում հանդիպել է Արցախի նախկին նախագահների հետ։ Մեր աղբյուրներն ասում են, որ մինչեւ ստորագրելը արցախյան ղեկավարները քննարկել են այն եւ գիտեն, որ այն իրավական ուժ չունի` հակասահմանադրական է, քանի որ Արցախի նախագահը չի կարող, դիցուք, դատական իշխանությունը լուծարել, իսկ հանրապետությունը լուծարել կարող է միայն ժողովուրդը՝ հանրաքվեով։

Իրականում այն պարտադրված է ստորագրվել` Ալիեւի սպառնալիքների ներքո, որ Ադրբեջանի զինուժը չմտնի Ստեփանակերտ, եւ բնակչությանը թույլ տան հեռանալ։ Իսկ Ալիեւի ինչի՞ն է պետք մի որոշում, որն իրավական ուժ չունի: Մեզ ասացին` քարոզչական նպատակներով օգտագործելու համար: Այն, փաստորեն, նաեւ Փաշինյանն ու իր թիմն է օգտագործում քարոզչական նպատակներով` Արցախի հանձնումը գցելով Շահրամանյանի եւ մյուսների «գրպանը»։ Հիմա, երբ Արցախի իշխանության ներկայացուցիչները հավաքվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունում, Փաշինյանը, վախենալով հնարավոր զարգացումներից, նրանց դեմ նոր զենքեր է գործի դնում։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։