Մամուլ 2 տարի առաջ - 07:54 17-10-2023

Ո՞վ է պատասխան տալու փողերի փոշիացման համար․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված ահաբեկչության՝ լայնածավալ ագրեսիայի և արցախցիների բռնի տեղահանման հետ կապված՝ որոշում էր կայացվել հետաձգել Snoop Dogg-ի՝ սեպտեմբերի 23-ին նախատեսված համերգը: Ընդ որում, որոշման հետ կապված տեղեկությունները տարբեր էին. ըստ պաշտոնական վարկածի, հետաձգման նախաձեռնությունը կառավարությանն է, որոշ տեղեկություններով՝ հենց Snoop Dogg-ինն ու համերգի կազմակերպիչներինը: Սակայն այստեղ ոչ պակաս ուշագրավ է, որ փաստացի համերգի համար պետբյուջեից հատկացված գումարները ծախսվել են:

Հիշեցնենք, որ «ժամանակակից արվեստին հաղորդակցվելու» ու «Հայաստանն ավելի ճանաչելի դարձնելու» թեզերի ներքո կառավարությունն այդ համերգի համար հատկացրել էր մոտ 6 մլն դոլար գումար: Ընդ որում, կրկնենք, համերգը ոչ թե չեղարկվել է, այլ հետաձգվել, ինչը նշանակում է, որ երգչի հոնորարից ու մասնակի 1-2 ծախսից զատ, մի շարք խնդիրների համար փաստացի անհրաժեշտություն կարող է ծագել հավել յալ միջոցներ տրամադրելու, այդ թվում՝ ասենք՝ «անվտանգության և ապահովագրական ծախսերի», «բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովման», «գովազդային միջոցառումների իրականացման» և այլ կետերով: Սա ինքնին նշանակում է գումարների պարզ փոշիացում, այն էլ՝ մեր երկրի դեպքում, որն ունի բազմաթիվ անվտանգային, սոցիալական ու այլ խնդիրներ:

Արդյո՞ք պետբյուջեի միջոցներն այդպես քամուն տալու համար մեղավորները կպատժվեն: Հաշվի առնելով այս իշխանությունների բնույթը՝ հազիվ թե: Ի դեպ, համեմատության համար նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված բոլոր միջոցառումների համար ամբողջ տարվա համար հատկացրել է ընդամենը մոտ 1,5 մլն դոլար, իսկ մի ռեպերի համերգի համար՝ մոտ չորս անգամ ավելի: Համաձայնեք, խոսուն փաստ է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։