Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:20 16-10-2023

Ավարտական ակտ չունեցաք, չեք շահագործելու շենքը. Ավինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևան քաղաքում ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի և այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողության արդյունքում քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից կազմվել է 10 արձանագրություն, որից 3-ը ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն են, իսկ 7-ը՝ շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետարանի աշխ տակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Յակով Ասատրյանը:

«Միաժամանակ ուզում եմ տղեկացնել, որ արդեն ուժի մեջ է մտել օրենսդրական այն փոփոխությունը, որն իրենց թույլ է տալիս տուգանել այն կառուցապատողներին, ովքեր առանց շահագործման թույլտվության փաստացի շահագործում են իրենց շենք-շինությունները։ Առաջին տուգանքը կազմելու է 500-700 հարյուր հազար դրամ, իսկ դրանից հետո շարունակելու դեպքում՝ 1-1,5 մլն դրամ», ասաց Ասատրյանը:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հավելեց. «Սա նշանակում է, որ այն կառուցապատողները, որոնք չունեն ավարտական ակտեր և շահագործման թույլտվություններ, իրենք ենթարկվելու են պատասխանատվության: Նախկինում փաստացի շահագործվում էր, քանի որ պատիժ չկար դրա համար, հիմա հարգելի գործընկերներ, սիրելի կառուցապատողներ, հուսով եմ՝ այս կարևոր տեղեկատվությունը բոլորիդ կհասնի: Մենք նոր շրջափուլ ենք մտնում, որ բոլորը պետք է հանեն իրենց ավարտական ակտերը: Սա ևս մեկ անգամ նշանակում է, որ նախագծային շեղումներով շինարարությունը մեծ խնդիրներ է առաջացնելու կառուցապատողների համար: Հետևապես խնդրում ենք, հորդորում ենք, որ մնալ ձեր նախագծային փաստաթղթերի շրջանակներում և իրականացնել այն նախագծերը, որոնք դուք պարտավորվել եք քաղաքապետարան ներկայացրած փաստաթղթերով»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը