Ուղիղ եթեր
Խոսք 5 տարի առաջ - 13:58 13-06-2021

Հոկտեմբերի 27-ի և մարտի 1-ի թեմաներով չեք վերադարձնի մեր տղաներին և չեք պաշտպանի երկրի պետական սահմանները․ Արﬔն Գևորգյան

«Հայաստան» դաշինքի ցուցակի 5-րդ համար, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը տելեգրամյան իր ալիքում գրառում է արել․

«Ակտիվ ընտրական արշավի ֆոնին մի քանի հանգամանքներ մնում են աննկատ:

1. Ներկայիս իշխանությունները իրականացնում են ինտենսիվ քողարկված հակառուսական քարոզչություն: Միևնույն ժամանակ, արդեն ակնհայտ է, որ նման արշավն իրականացվում է թյուրքական կոալիցիայի հետ համատեղ: Ես զգուշացնում եմ, որ այս գիծը հղի է շատ լուրջ աշխարհաքաղաքական նոր, անցանկալի հետևանքներով մեզ համար: Եթե ինձ արդեն տեսանելի են նման քարոզչության դրդապատճառներն ու մասշտաբները, ապա մեր ռուս գործընկերները, հավանաբար, շատ ավելին գիտեն:

2. Մեր արևմտյան գործընկերները որոշել են լռել և ձեւացնել, թե երկրում ընտրություններն անցնում են բնականոն պայմաններում: Սա անազնիվ ու անհարգալից վերաբերմունք է, առաջին հերթին, Հայաստանի ժողովրդի նկատմամբ: Չնկատել, որ նախընտրական քարոզարշավն ուղեկցվում է իշխանությունների կողմից համակարգորեն կազմակերպված խախտումներով, նշանակում է հետապնդել Նիկոլի պահպանման նպատակը:

3. Իշխանության բարձրագույն օղակներում կազմակերպված կոռուպցիայի մասին սկանդալային նոր հրապարակումները մեծ արձագանք դեռ չեն գտել հասարակության շրջանում: Շատ «շահավետ» ասֆալտապատման ժամանակակից առանձնահատկությունները և վերահսկիչ պալատի զեկույցը՝ պետական բյուջեի միջոցների օգտագործման մասին, ընթացիկ քաղաքական սեզոնի հիթերից են: Ես ուզում եմ դատախազության և քննչական մարմինների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների փաստարկը՝ մեր հայտարարագրերում ամեն ինչ նշված է, տեղին է նաև «նախկինների» համար:

4. Երեկ առաջին անգամ դիտել եմ հանրային հեռուստատեսության եթերում ՝ անվտանգության հարցերի վերաբերյալ բանավեճը: Տխուր տեսարան է, երբ նրանք, ովքեր 44-օրյա պատերազմի ընթացքում պետական իշխանության առանցքային պաշտոններ էին զբաղեցնում, խոսում էին բանակի խնդիրների ու դրա անկառավարելիության մասին: Ցավալի է, որ պատերազմում զոհվածների ընտանիքները կրկին ստիպված են լսել նիկոլովամետ կլանի այս անհեթեթությունները: Եվ ոչ մի խոսք այն մասին, թե երբ մեր բոլոր տղաները կվերադառնան գերությունից: Բայց մյուս կողմից, հասարակական տրամադրությունները կրկին շիկացնելու համար՝ հոկտեմբերի 27 և մարտի 1: Այս թեմաներով չեք վերադարձնի մեր տղաներին և չեք պաշտպանի երկրի պետական սահմանները:

5. Մեր սփյուռքի գործարար մասը սկսում է ակտիվ հետաքրքրություն ցուցաբերել ընտրական զարգացումների նկատմամբ: Հետաքրքիր առանձնահատկություն. երեք տարի առաջ Նիկոլին պաշտպանում էին հայտնի մշակութային գործիչներ, բայց այսօր նրանք չկան: Մյուս կողմից, սփյուռքի այն շերտերը, որոնք վճռական են Նիկոլի հեռանալուց հետո երկիր բերելու նոր ներդրումներ և հնարավորություններ, սկսում են շատ ինտենսիվ շփվել և աշխատել «Հայաստան» դաշինքի հետ: Շնորհակալություն, սիրելի հայրենակիցներ: Հավատացեք, մենք կողմ ենք սփյուռքի հետ հարաբերությունների նոր, ավելի հեռանկարային և փոխշահավետ օրակարգի ձևավորմանը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ