Մամուլ 2 տարի առաջ - 08:52 14-10-2023

Ի՞նչ փոփոխություններ են սպասվում պատվաստումների առումով. նախագիծ․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հաշվի առնելով պատվաստումների կարևորությունը և արդյունավետությունը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում՝ առողջապահության նախարարությունն ընդունել է Պատվաստումների ազգային օրացույցում նոր պատվաստանյութերի ներդրման ռազմավարություն:

Կառավարության 2020 թ. դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշմամբ նախատեսվում էր Պատվաստումների ազգային օրացույցում 2022 թ.-ից ապահովել ջրծաղիկի դեմ պատվաստումների փուլային ներդրումը, սակայն նոր պատվաստանյութերի ներդրումը, բացի պատվաստանյութերի ձեռքբերման խնդիրներից, պահանջում է նաև բնակչությանն ուղղված սոցիալական մոբիլիզացման, բուժաշխատողների վերապատրաստման, ծրագրի կառավարման, սառցային շղթայի նոր սարքավորումների ներդրման նախապատրաստական աշխատանքներ:

COVID-19 համավարակի պայմաններում Հայաստանում դիտվել է առողջապահական համակարգի գերծանրաբեռնվածություն, որի պայմաններում, ըստ նախարարության, հնարավոր չէր լիարժեք իրականացնել ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ: Ուստի նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումների ներդրումն իրականացնել 2024 թ.-ից: Ամբողջ աշխարհում շարունակվում է COVID-19-ի մուտացիոն գործընթացը, բարձրանում է ռիսկի խմբերում հիվանդության ծանր ձևերի ու մահվան դեպքերի առաջացման հավանականությունը։ Այս համատեքստում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջարկում է COVID19-ի դեմ պատվաստումների իրականացման նոր ճանապարհային քարտեզ: Անհրաժեշտություն է առաջացել COVID-19-ի դեմ պատվաստումները ներառել Պատվաստումների ազգային օրացույցում՝ ռիսկի խմբերի շրջանում:

Հայաստանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումները նախատեսված են 15-16 տարեկան նախազորակոչային տարիքի անձանց համար, նրանց թիվը վերջին տարիներին աճում է: Առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ Պատվաստումների ազգային օրացույցում և նախազորակոչային տարիքի անձանց շրջանում վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներ իրականացնել 1 դեղաչափ սխեմայով: Այսպիսով՝ նախատեսվում է ջրծաղիկի դեմ պատվաստումները ներդնել Պատվաստումների ազգային օրացույցում՝ սահմանված ժամկետներում, COVID-19-ի դեմ պատվաստումները՝ ռիսկի խմբերի շրջանում, վիրուսային հեպատիտ Ա-ի դեմ պատվաստումներն իրականացնել 1 դեղաչափ սխեմայով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ձեզ գուցե հետաքրքրի