Ներքին 2 տարի առաջ - 15:40 12-10-2023

Նիկիտա Սիմոնյանը 97 տարեկան է

Լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանը 97 տարեկան է։

«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորում է լեգենդար ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Նիկիտա Սիմոնյանին ծննդյան կապակցությամբ:

ՀՖՖ-ն իր խորին երախտագիտությունն է հայտնում Նիկիտա Սիմոնյանին՝ հայկական ֆուտբոլի զարգացման մեջ անգնահատելի ներդրում ունենալու համար:

Մաղթում ենք քաջ առողջություն և երջանկություն», - նշված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։