Արտաքին 4 տարի առաջ - 17:55 17-04-2022

Նիկիտա Միխալկովը խոսել է Ալլա Պուգաչովայի երկրից հեռանալու և Իսրայել մեկնելու մասին

Ռեժիսոր Նիկիտա Միխալկովը մեկնաբանել է երգչուհի Ալլա Պուգաչովայի Ռուսաստանից հեռանալը։
«Ամենաբարձր ազատությունն այն է, երբ պետք չէ ընտրություն կատարել: Երբ դու արդեն կատարել ես քո ընտրությունը: Եվ այսօր այն ժամանակն է, երբ դու կատարում ես քո ընտրությունը»,- ասել է նա՝ «Բեսոգոն» հեղինակային հաղորդման եթերում։ Այնուհետև Միխալկովն «իսկական հայրենասերներին» առաջարկել է լսել Անդրեյ Կուրյաևի «Մի ապրիր չսիրված երկրի հետ» երգը, որի ընթացքում էկրանին հայտնվել են Պուգաչովայի և ՌԴ-ն լքած այլ ռուսաստանցի հայտնիների լուսանկարները:
Մարտի 10-ին Ալլա Պուգաչովայի համերգային տնօրեն Ելենա Չուպրակովան Gazeta.Ru-ին հայտնել էր, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին հանգստի է մեկնել երեխաների հետ։ Աստղի Ռուսաստանից հեռանալու մասին լուրերը հայտնվել են մարտի սկզբին։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է

Ձեզ գուցե հետաքրքրի