Մամուլ 5 տարի առաջ - 10:15 06-03-2021

ԻՆՉՊԵՍ ՕՆԻԿ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ ՀԱՎԱՍԱՐՎԵՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՌԱՆԱԼՈՒ ՊԱՀԱՆՋԻՆ․ ԺՈՂՈՎՈՒՐԴ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 9-ից հետո Հայաստանում փոթորկված ներքաղաքական լարվածության հանգուցալուծման շուրջ կամաց-կամաց ուրվագծվում է կոնսենսուսը, այն է՝ երկրում անհրաժեշտ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս հանգամանքը ոչ ոք կասկածի տակ չի դնում այլեւս, սակայն արդեն արտահերթ ընտրությունների կազմակերպման մասով կան տարաձայնություններ. մի մասն ասում է, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք չպետք է լինեն արտահերթ ընտրություններ, մի մասն էլ դեմ չէ, որ այն կազմակերպվի նրա վարչապետության օրոք:

Եվ հիմա, իշխանություններն իրենց կողմից նոր օրակարգ են առաջադրել՝ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հարցը, ամեն ինչ պտտվում է հենց Օնիկ Գասպարյանի շուրջ: Մի մասն ասում է՝ եթե Օնիկ Գասպարյանը հեռանա, պետք է հրաժարական տա նաեւ Նիկոլ Փաշինյանը, իսկ եթե վերջինս մնում է, ապա պետք է մնա նաեւ Օնիկ Գասպարյանը: Այս պայմանն են դնում նաեւ բոլոր այն ուժերի ներկայացուցիչները, որոնք քննարկում կամ հանդիպում են ունենում վարչապետի հետ:

Իհարկե, կան քչերը, որ պնդում են, թե Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա եւ վերջ։ Ստացվում է՝ անկախ իր կամքից՝ Նիկոլ Փաշինյանը Օնիկ Գասպարյանի հարցը բերեց եւ հավասարեցրեց իր՝ վարչապետի ապագայի մակարդակի հարցադրման։ Տպավորություն է, թե մոռացվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջը. քննարկման գլխավոր հարցն է վարչապետի եւ Գասպարյանի հեռացումը։
Օնիկ Գասպարյանը, փաստորեն, իր կամքից անկախ, դարձավ քաղաքական գործոն։

Հավելենք, որ այսօր Օնիկ Գասպարյանի նախկին զինվորները որոշել են բողոքի ակցիա իրականացնել Պաշտպանության նախարարության դիմաց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում