Մամուլ 2 տարի առաջ - 08:29 11-10-2023

Ո՛չ մնալն է մի բան, ո՛չ՝ հեռանալը․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Իշխանության մեջ գտնվողների թվում կան մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ինչ ավերածություններ են արել երկրում, եւ որքան մեծ է այս իշխանությունների մեղքը հայ ժողովրդի առաջ, բայց նրանց մի մասը զբաղված է փող աշխատելով` համարելով, որ իր պատասխանատվության չափը փոքր է, եւ ցանկացած պահի կարող է «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը», հետո մի որեւէ անկյունում ծվարած ապրել՝ լինի Հայաստանում, թե արտերկրում:

Մյուս մասը հասկանում է, որ կարող է գալ ահեղ դատաստանի օրը, եւ այդ ժամանակ ոչ մեկը չի նայելու, թե ում մեղքի չափն ինչքան է` բոլորով եւ դաժանորեն են պատասխան տալու:

Բայց այս զանգվածն էլ վախենում է ոչ միայն այդ օրվանից, որը դեռ շատ մշուշոտ է, այլեւ Նիկոլ Փաշինյանի վրեժից եւ չի համարձակվում հեռանալ, հրաժարական տալ, դուրս գալ ՔՊ կոչվող նավից: Նրանք, հատկապես` բարձր պաշտոն զբաղեցնողները, իրար մեջ խոսում են, որ առաջնորդը ոչ մեկին հենց այնպես չի թողնի, որ հեռանան` քրեական եւ այլ հետապնդումներ կհաջորդեն: Թեեւ թիմից բարեհաջող թռածներ էլ կան, որ աշխատած գումարներն են հիմա հանգիստ վայելում, բայց դա 2020-ից առաջ էր` համարյա նախկին կյանքում:

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։