Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 12:34 10-10-2023

Բալայանի հայտարարությունը Հայաստանի պաշտոնյաների կողմից տրված ամենակոնկրետ նախազգուշացումն է. Stratfor

Ամերիկյան Stratfor հետախուզական և վերլուծական ընկերությունն անդրադարձել է ԵՄ-ում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի վերջերս արած հայտարարությանը, թե կա Հայաստան ադրբեջանական ներխուժման «անմիջական վտանգ», որը կարող է տեղի ունենալ մի քանի շաբաթից։

«Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ֆրանսիայի որոշումը՝ ռազմական օգնություն ուղարկել Հայաստանին, ավելի հավանական կդարձնի նոր հակամարտությունը:

Բալայանի հայտարարությունը Հայաստանի պաշտոնյաների կողմից տրված ամենակոնկրետ նախազգուշացումն է Ադրբեջանի ռազմական գործողությունների իրականացման ժամկետների վերաբերյալ, և այն մատնանշում է ներխուժումը կանխելու ունակ զինտեխնիկա ձեռք բերելու Երևանի աճող հուսահատությունը:

Միևնույն ժամանակ, Ալիևի մեկնաբանությունները հիշեցնում են ռուսական հռետորաբանությունը Ուկրաինային արևմտյան ռազմական աջակցության մասին ռուսական ներխուժումից առաջ՝ ազդարարելով Բաքվի ցանկությունը դանդաղեցնել կամ կանխել Հայաստանին արևմտյան աջակցությունը՝ կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում հնարավոր ներխուժումը կենսունակ պահելու համար»,- նշել է Stratfor-ը:

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
18:17 Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի, և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. «Ուժեղ Հայաստան»