Մամուլ 2 տարի առաջ - 09:02 10-10-2023

Քրգործեր՝ սոցապնախարարության աշխատակիցների դեմ․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՀՀ քննչական մարմիններում բազմաթիվ քրեական գործեր են հարուցված, որոնք վերաբերում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին։ Վարույթներից առնվազն երկուսը նախաձեռնվել է ծանր հանցագործությունների հատկանիշներով։ «Հրապարակը» տվյալներ ուներ, որ ներկայում մի քանի քրեական վարույթ է նախաձեռնված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների վերաբերյալ։

Մասնավորապես, դրանցից մեկն առնչվում է երեք եւ ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրելու ծրագրին։ Դատախազությունից պատասխանեցին, որ այդ ընտանիքներին արտոնյալ պայմաններով հիպոթեքային վարկեր տրամադրելու վերաբերյալ վարույթներ չկան։

«Միաժամանակ հայտնում ենք, որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցների վերաբերյալ առկա է 12 քրեական վարույթ, որոնցից մեկը քննվում է Շիրակի մարզային քննչական վարչությունում, երկուսը՝ Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում, իննը՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում»,- ասված է Գլխավոր դատախազության պատասխանում։ Որեւէ այլ տեղեկություն, մեղադրյալների ինքնությունը, անգամ հոդվածները, որոնցով ներկայացված են այդ մեղադրանքները, դատախազությունը չի հայտնում՝ պատճառաբանելով, թե դրանք «հրապարակման ոչ ենթակա տվյալներ են»։

Իսկ նույն դատախազությունն ամեն օր հաղորդագրություններ է տարածում՝ չհաստատված մեղադրանքները հրապարակելով եւ մեղադրյալների անուններն ամբողջությամբ գրելով։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։