Մամուլ 2 տարի առաջ - 08:33 07-10-2023

Նոր տարածքներ են հանձնվելո՞ւ. Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է.

Գրանադայում տեղի ունեցած քառակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը նոր ստորագրված հայտարարությունում վերահաստատել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու իր նախորդ հայտարարությունը՝ 86,6 հազար քառ․ կմ տարածքով։ Սա նշանակում է, որ առաջիկայում նոր տարածքներ կզիջվեն Ադրբեջանին:

Խոսքը, այսպես կոչված, անկլավների մասին է, որն իր մեջ ներառում է Տավուշի մարզի 7 գյուղերը եւ Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղը՝ Քյարքին: Հիշեցնեք, որ դեռ մայիսին Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Ադրբեջանի 86.600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը, որի մեջ ներառված են Արցախը եւ, այսպես կոչված, անկլավները:

Սակայն Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Գրանադայի հանդիպումից հետո որոշեց պապից ավելի կաթոլիկ երեւալ՝ ֆեյսբուքյան էջով հայտարարելով, թե սուտ է անկլավները հանձնելու մասին տեղեկությունը, եւ իբր Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: «Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է: Չվախենաք»,- գրել է նա՝ մոռանալով, որ Նիկոլ Փաշինյանն ամիսներ առաջ նման հայտարարություն էր արել՝ հաստատելով, որ 86,6-ի մեջ նաեւ անկլավներն են մտնում։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։