Արտաքին 3 տարի առաջ - 12:08 06-10-2023

Մակրոնը պնդում է՝ Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ ներկայումս Ադրբեջանի դեմ «պատժամիջոցների ժամանակը չէ։

Ֆրանսիական Le Figaro պարբերականի փոխանցմամբ՝ Մակրոնն ափսոսանք է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության կապակցությամբ։

Մակրոնը շեշտել է, որ անհրաժեշտ է շարունակել քննարկումները Ադրբեջանի հետ՝ «Հայաստանը լավագույնս պաշտպանելու համար»։ Նա ասել է, որ կրկին կզանգահարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի նկատմամբ «ճնշումը պահպանելու համար»։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Ալիևը հոկտեմբերի 4-ին հրաժարվել էր մասնակցել Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպմանը։ Բաքուն պնդում է, թե, իբր Ֆրանսիան կողմնակալ է, ինչպես նաև մերժվել է հանդիպմանը Թուրքիայի մասնակցության իրենց պահանջը։







Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով